Շվեդիան «կառուցողական առաջընթացի» կձգտի Թուրքիայի հետ բանակցություններում՝ կապված ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրի անդամակցելու հարցում Անկարայի առարկությունների հետ: Այս մասին հայտարարել է արտգործնախարար Էն Լինդեն, փոխանցում է Reuters-ը։ Ֆինլանդիան եւ Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ են ներկայացրել անցյալ ամիս, սակայն բախվում են Թուրքիայի դիմադրությանը, որը նրանց մեղադրում է քուրդ ապստամբներին եւ այլ խմբավորումներին, որոնք նա համարում է ահաբեկիչներ, աջակցելու եւ ապաստան տալու մեջ: Այս առարկությունները զարմացրել են ֆիններին, շվեդներին եւ ՆԱՏՕ-ի շատ պաշտոնյաների ու անորոշություն են մտցրել անդամակցության հայտերի արագ առաջընթացի հեռանկարների հարցում՝ այս ամսվա վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովից առաջ: «Մեր հայտը լայն աջակցություն է ստացել ՆԱՏՕ-ի անդամների շրջանում»,- ասել է Լինդեն Շվեդիայի խորհրդարանում:
«Մեր նպատակը Թուրքիայի կողմից բարձրացված հարցերի շուրջ կառուցողական ոգով առաջընթաց գրանցելն է»։ Լինդեն հավելել է, որ չպետք է որեւէ կասկած լինի, որ Շվեդիան իր դաշնակիցների հետ միասին ահաբեկչության դեմ է հանդես գալիս։ Անկարան նաեւ քննադատել է Շվեդիայի իշխանություններին՝ 2019 թվականին Թուրքիա զենքի արտահանումը դադարեցնելու համար, երբ երկիրը ներխուժեց Հյուսիսային Սիրիա: Լինդեն ասել է, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կարող է «փոխել զենքի արտահանման պայմանները մեր ազգային իրավական-նորմատիվ բազայում»:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44