Ռուսները մի ասացվածք ունեն. Пришла беда – отворяй ворота. Երբ գալիս է աղետը, այն իր հետևից նոր ողետներ է բերում: Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանին տրված լեգիտիմ առիթների պատճառով թշնամու կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմում Հայաստանի կապիտուլյացիայի հետևանքով թշնամու վերահսկողության տակ անցան Քառվաճառն ու Քաշաթաղը: Համաձայն նոյեմբերի 9-ին ստորագրված դավաճանական փաստաթղթի, առաջինը հանձնվեց 2020 թվականի նոյեմբերի 25-ին, իսկ երկրորդը՝ դեկտեմբերի 1-ին: Այսօր մենք ճաշակում ենք կապիտուլյացիոն իշխանության այս դավադիր գործողությունների դառը արգասիքը՝ Հայաստանի ջրային ռեսուրսների սակավությունը: Մենք բազմիցս շեշտել ենք, որ 44-օրյա պատերազմի արդյունքում ձևավորված իրավիճակի պատճառով ունենալու ենք, մասնավորապես, հացահատիկի և ջրի լուրջ խնդիրներ: Մեզ իշխանական թևից արձագանքում էին, որ մենք հիստերիա և խուճապ ենք տարածում, ր դա սուտ է, որ Կառավարությունը օր ու գիշեր աշխատում է իրավիճակի սրացումը բացառելու համար: Եվ ահա, եկավ այդ օրը: Այսօր Հայաստանի ջրային ռեսուրսները վտանգված են: Ավելին, դրանք այնքան են պակասել, որ Սևանը նորից լուրջ բնապահպանական աղետի առաջ է կանգնած: Պատճառն այն է, որ Հայաստանի հյուսիս-արևելյան մասի ջրամատակարարման ակունքները գտնվում են հենց Քարվաճառում և Քաշափաղում, որոնք 2020 թվականի վերջից գտնվում են թշնամու վերահսկողության տակ: Ադրբեջանն այնտեղ լանդշաֆտի լրջագույն տրանսֆորմացիաներ է իրականացնում բնական ջրատարների հունը փոխելու և Հայաստանը ջրից զրկելու համար: Մասնագետների գնահատականով, մենք ունենք թե երաշտի և թե թունավորումների հեռանկարի հավանականություն: Այս ամենի պատճառը կապիտուլյանտն է և իր խունտան: Սրանք մեր հայրենիքին բացի վնասից ոչինչ չեն տվել, ոչ մի խոստում չեն կատարել /թե 2018-ին, թե 2021-ին տրված խոստումներից/, փոխարենը դիտավորությամբ թույլ են տվել Արցախի տարածքի 75 տոկոսի օկուպացիան, 5000 լույսի ճրագ են մարել, տասնյակ հազարավոր մարդկանց անօթևան են թողել, նույնքան զինծառայողների՝ անդամալույծ և լուրջ առողջական խնդիրներով: Հիմա էլ այդ աղետը բերում է իր անխուսափելի հետևանքները՝ Փաշինյանի պատճառով թշնամին հնարավորություն ստացավ մեզ զրկել ջրային ռեսուրսներից: Իսկ մեզ ստիպում են այդ նույն թշնամու հետ ընկերություն աել, ՛խղաղության դրաշրջանի՛ կեղծ օրակարգ են առաջ քաշում: Ո՞ւմ հետ խաղաղություն և բարեկամություն, նրանց հետ, ով մեզ ուզում է բնաջնջել բոլոր հասանելի միջոցներով, այդ թվում՝ ջրից զրկելո՞վ: Սա է ձեր դավաճան, հողատու, կապիտուլյանտ Նիկոլի և իր խունտայի իրական դեմքն ու առաքելությունը՝ նպաստել հայ ազգի ոչնչացմանը բոլոր հնարավոր մեթոդներով:
Նատալյա Սաղիյանի էջից
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03