Սոցիալական ցանցում լուսանկար էր հայտնվել, թե ինչպես են «բուտկա» տեղադրում Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում։ Մասնագետները, օգտատերերը զարմանք են արտահայտում, թե ինչպես կարելի է հուշարձանի տարածքում նման բան թույլ տալ։ «Բուդկեն պիտի ներկայացնենք ՅՈւՆԵՍԿՕ, որպես ոչ նյութական մշակութային տարր, մեր երկրում մշակութային միջավայրի, լանդշաֆտի պահպանման գորտու անբաժան մաս»,- գրել է մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանը։ «Նիկոլստանում ենք։ Դրանով ամեն ինչ ասված ա...»,- արձագանքել է մեկ այլ օգտատեր։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է. «Ի պատասխան Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցի վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ այն ապամոնտաժվել է»։ Քարերի սիմֆոնիան կամ «Բազալտե երգեհոնը» բնական հուշարձան է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։ ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականին «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում՝ Եվրոպա կատեգորիայում, հաղթող է ճանաչվել Հայաստանը` «Քարերի Սիմֆոնիա» պաստառով։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02