Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը չափազանց կոշտ է արձագանքել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ միմյանց պետականությունը ճանաչելու Սերբիային ու Կոսովոյին ուղղված կոչին, գրում է Deutsche Welle-ն։ Վուչիչը հայտարարել է, որ առաջին անգամ է լսում այդպիսի պահանջի մասին, եւ որ Սերբիան պետք է մտածի իր հաջորդ քայլերի մասին։ «Ինչպես դուք եք հավատարիմ Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, այդպես էլ մենք ենք հավատարիմ Սերբիայի տարածքային ամբողջականությանը»,- ընդգծել է սերբական պետության ղեկավարը՝ ուրբաթ՝ հունիսի 10-ին Բելգրադում Շոլցի հետ համատեղ ասուլիսին։ «Անհնար է պատկերացնել, որ երկու երկրներ, որոնք չեն ճանաչում միմյանց, ԵՄ անդամ դառնան»,- ավելի վաղ հայտարարել էր Շոլցը: Սերբիան պաշտոնապես Եվրամիությանն անդամակցելու թեկնածու երկրի կարգավիճակ էր ստացել 2012թ. Կոսովոն դեռ «պոտենցիալ» թեկնածու է համարվում եւ ԵՄ-ին հնարավոր անդամակցության միայն հեռավոր հեռանկարներ ունի։ Ավելի վաղ նույն օրը Գերմանիայի կառավարության ղեկավարը Պրիշտինայում հանդիպել էր Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ։ Բանակցությունների ընթացքում նա հայտարարել էր, որ Բեռլինն իր առաջնահերթ նպատակներից է համարել Կոսովոյի անդամակցությունը ԵՄ-ին։ «Շատ կարեւոր է վստահության եւ հույսի նոր ազդանշան ուղարկել, որ անդամակցության գործընթացը շատ լուրջ է ընդունվում Եվրամիության կողմից, եւ որ կա իրական հնարավորություն, եթե բոլորը ջանքեր գործադրեն»,- նշել է կանցլերը: Նույն ասուլիսին Օլաֆ Շոլցը կոչ էր արել Սերբիային միանալ Ռուսաստանի դեմ Եվրամիության սահմանած պատժամիջոցներին։ Ալեքսանդր Վուչիչն իր հերթին հաստատել է, որ բանակցությունների ընթացքում Շոլցը «հստակ կոչ է արել Սերբիային միանալ ԵՄ պատժամիջոցներին»։ Նա հիշեցրել է, որ Բելգրադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում եւ այլ միջազգային կազմակերպություններում դատապարտել է Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա: Ընդ որում, Վուչիչը նշել է, որ իր երկիրն էներգակիրների մատակարարման առումով «շատ բարդ իրավիճակում է» եւ հիշեցրել է ավանդական «հատուկ կապերը», որոնք գոյություն ունեն Սերբիայի եւ Ռուսաստանի միջեւ։ «Ինչ վերաբերում է պատժամիջոցներին, մենք այստեղ այլ դիրքորոշում ունենք... Մենք հիշում ենք պատժամիջոցները (Սերբիայի դեմ) եւ չենք կարծում, որ պատժամիջոցներն արդյունավետ են», - հավելել է Վուչիչը: Օլաֆ Շոլցի այցերը Կոսովո եւ Սերբիա տեղի են ունեցել հունիսի 23-ին նախատեսված ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովի նախօրեին։
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02