Այսօր Ախալքալաքի մի շարք եկեղեցիներում անցկացվել է Հարիսայի փառատոն։ Փառատոնի սկիզբը տրվել է Գումբուրդոյի Սուրբ Խաչ եկեղեցում, այնուհետև շարունակվել է Չամդուրայի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցու բակում և Վաչիանի Սուրբ Սիոն եկեղեցում։ Jnews-ը գրում է, որ Չամդուրայի Սուրբ Գրիգոր լուսավորիչ եկեղեցում անցկացվել է ժամերգություն, այնուհետև Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը օրհնել է կերակուրը, եկեղեցու քավոր Հրանտ Մուրադյանի հետ խառնել յուղը հարիսային։ Կանայք, ովքեր պատրաստել էին հարիսան, բաժանել են փառատոնային ուտեստը Չամդուրայի բնակիչներին։ «Հարիսայի փառատոնը» արդեն մի քանի տարի է անցկացվում է Ջավախքի եկեղեցիներում, բացառությամբ համավարակի երկու տարիների։ «Ավանդույթը սկիզբ է առել Թբիլիսիից, ամեն տարի բուն բարեկենդանի օրը այնտեղ անցկացվում է հաիսայի փառատոն, բայց քանի որ բուն բարեկենդանի ընթացքը ընկնում է միշտ ձմեռային շրջան, Ջավախքում ավելի ցրտաշունչ է և հնարավոր չէ այստեղ իրականացնել, մենք ընտրում ենք ավելի արևոտ պայծառ ընթացք։ Այս տարի Դիլիսկայի հովվությունում սկսել ենք Գումբուրդոյի Սուրբ Խաչ եկեղեցուց և անցակցնելու ենք այն գյուղերւոմ, որտեղ ունենք գործող եկեղեցիներ, կոչ ենք անում մեր ժողովրդին միանալ», – ասել է Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը։ Հոգևոր հայրը խոսել է փառատոնի նպատակների մասին. «Նախ և առաջ ծանոթացնել մեր ազգային կերակրատեսակի հետ, որը ամենահներից մեկն է։ Հարիսայի պատմությունը գալիս է դեռևս 4-րդ դարից, Սուրբ Գրիգոր լուսավորչի ժամանակներից։ Իհարկե, ևս մեկ անգամ ժողովրդին համախմբելն է, միասնաբար ճաշակել այս համեղ կերակուրը։ Ինչու չէ նաև օրը անցկացնել ուրախ, զվարթ։ Քանի որ այս կերակուրը պապենական է և գիտենք, որ մեծ պատմություն ունի, կապված Մուսալեռի հետ, որ Մուսալեռցիները 40 օր իրենց գոյությունը պահպանեցին հենց այս կերակուրի շնորհիվ»։ Փառատոնը կշարունակվի վաղը Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցում, այնուհետև Սուլդայի Սուրբ Խաչ եկեղեցում, իսկ արդեն մյուս կիրակի, հունիսի 19-ին Դիլիսկայի Սուրբ Սարգիս եկեղեցում։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02