Եվրամիությունը, բացի Ռուսաստանից, ունի իր մոտիվացիան ու իր շահերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄՄՀՊԻ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, փորձագետ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։ Քաղաքագետը կարծում է, որ Բրյուսելի այսպիսի ակտիվացումը հակասում է Կրեմլի շահերին։ «Մենք Մոսկվայում հաճախ ասում ենք. «Եթե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ինչ-որ բան են անում, ուրեմն ցանկանում են թուլացնել Ռուսաստանը»: Այո, ուզում են։ Հասկանալի է, որ ԵՄ-ն չի ուզում Ռուսաստանի հզորացում... Բայց բանը միայն այդ չէ։ Բրյուսելի համար կարեւոր է ցույց տալ, որ հետխորհրդային հակամարտությունների կարգավորման գործում ինքը շատ արդյունավետ է։ Չէ որ ուկրաինական ճակատում ԵՄ-ն ինքնուրույն չկարողացավ հաղթահարել առաջադրված խնդիրներից որեւէ մեկը, ինչպես նաեւ՝ Բալկաններում: Բալկաններում եւ Ուկրաինայում բռնկված հրդեհները մարելու համար ԱՄՆ-ի միջամտությունը պահանջվեց։ Բրյուսելն, ըստ էության, ի վիճակի չեղավ դա անել։ Ուստի սա ինքնատիպ փորձ է ցույց տալու, որ ԵՄ-ն նույնպես կարող է ինչ-որ բան անել։ Այսինքն՝ սա սեփական արդյունավետությունը ցուցադրելու մի տեսակ ձգտում է»,- պարզաբանեց Մարկեդոնովը։ Միաժամանակ նա զարմանքով նշեց, որ ղարաբաղյան կարգավորման հարցում լուրջ հակասություններ չկան, ինչպիսիք առկա են, օրինակ, Ուկրաինայում եւ Վրաստանում։ «Բրյուսելը, որքան էլ տարօրինակ թվա, ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի հասցեին կոշտ քննադատությամբ հանդես չի գալիս։ Փաստորեն, Ռուսաստանի հանդեպ ոչ գովասանք կա, ոչ էլ կոշտ հանդիմանանք, ինչպես, ասենք, նմանատիպ այլ հակամարտություններում... Ստացվում է, որ Ռուսաստանն ու ԵՄ-ն իրականում չեն նախատում միմյանց այս ուղղությամբ»,- նշեց փորձագետը։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02