Շուռնուխ գյուղի բնակիչները մինչ օրս չեն կարողանում երթեւեկել կառուցվող այլընտրանքային ճանապարհով, քանի որ ճանապարհի հողային աշխատանքները չեն ավարտվել: Այս մասին NEWS..am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Հակոբ Արշակյանը:
«Գորիս հասնելու համար մենք դեռեւս օգտվում ենք Մ2 ճանապարհից՝ գնում ենք Որոտան, ապա՝ Խոտ գյուղ: Այդպես նախկին 40 րոպեի փոխարեն մեկուկես ժամում ենք հասնում Գորիս»,- ասաց Արշակյանը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ թշնամին վերջին ամիսներում սադրանքների չի դիմում, չի հրահրում: «Առաջվա համեմատ հանգիստ են: Հնարավոր է ինչ-որ մարտավարություն է՝ չեմ բացառում: Մեր բնակչությունն էլ հասկանում է իրավիճակը եւ հարմարվել է: Մեզ մոտ, եթե խաղաղ բնակչություն չլինի, մեր տղաները ագրեսիվ կարող են լինել: Բայց քանի որ ունենք ծերեր, կանայք եւ երեխաներ, սադրանքներ չեն լինում: Գյուղից հեռացել են միայն այն ընտանքիները, որոնք իրենց տները հանձնել էին թշնամուն: Նրանք այժմ վարձակալությամբ ապրում են Գորիսում եւ սպասում են փոխհատուցմանը, որպեսզի վերադառնան գյուղ»,- ընդգծեց Հակոբ Արշակյանը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ գյուղացիները շտապօգնության համար Կապանի հիվանդանոց, իսկ սննդի խնդիրը գյուղում լուծվել է: «Հիմա արդեն գյուղի խանութն աշխատում է, բայց հաճախ առաքիչները դժվարությամբ են այս ճանապարհներով գալիս, հիմնականում խանութի տերն է իր միջոցներով այլ ճանապարհով բերում սննունդը»,- ասաց Արշակյանը:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01