Google-ը, Facebook-ը, Twitter-ը եւ այլ տեխնոլոգիական ընկերություններ ստիպված կլինեն միջոցներ ձեռնարկել իրենց հարթակներում ֆիփֆեյքերի եւ կեղծ էջերի դեմ պայքարելու համար կամ կարող ենք տուգանքների ենթարկվել՝ ԵՄ նորացված կանոնների համաձայն: Եվրահանձնաժողովն ապատեղեկատվության նորացված կանոնները կհրապարակի հինգշաբթի ֆեյքային լուրերի դեմ պայքարի շրջանակներում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրները: 2018-ին ներդրված կամավոր օրենսգիրքն այժմ համակարգավորման սխեմա կդառնա, ընդ որում, պատասխանատվությունը կկիսվի կարգավորողների եւ օրենսգրքի ստորագրողների միջեւ: Թարմացված օրենսդրության մեջ մանիպուլյատիվ վարքագծի ավելի շատ օրինակներ կնշվեն, ինչպիսիք են դիփֆեյքերը եւ կեղծ էջերը, որոնց հետ ստորագրողները ստիպված պետք է պայքարեն: Դիփֆեյքերը հիպերիրատեսական, համակարգչային տեխնոլոգիաների միջոցով ստեղծած կեղծիքներ են, որոնք անհանգստություն են առաջացնում ամբողջ աշխարհում, հատկապես երբ դրանք օգտագործվում են քաղաքական համատեքստում: Օրենսգիրքը նաեւ կապված կլինի ԵՄ նոր կոշտ կանոնների հետ, որոնք հայտնի են որպես Թվային ծառայությունների մասին ակտ, որը համաձայնեցվել է Եվրամիության կողմից այս տարվա սկզբին, որում ապատեղեկատվության դեմ պայքարի մասին բաժին կա: Ըստ էության, դա նշանակում է, որ այն ընկերությունները, որոնք չեն կատարում օրենսգրքի համաձայն իրենց պարտավորությունները, կարող են տուգանվել իրենց գլոբալ շրջանառության 6 տոկոսի չափով: «Բրեքզիթից մինչեւ Ուկրաինայի պատերազմ, վերջին տարիներին հայտնի սոցցանցերը թույլ են տվել, որպեսզի ապատեղեկատվությունը եւ ապակայունացման ռազմավարությունները տարածվեն, նույնիսկ՝ դրանից գումար վաստակելով: Ապատեղեկատվությունը չի կարող եկամտի աղբյուր մնալ»,- ասել է ԵՄ առաջնորդ Թիերի Բրետոնը, ով պատասխանատու է ԵՄ-ում ապատեղեկատվության դեմ պայքարի համար: «Լավագույն հակաթույնը ֆինանսավորման հստակ դադարեցումն է: Պլատֆորմներն այլեւս չպետք է նույնիսկ մի եվրո ստանան՝ ապատեղեկատվություն տարածելու համար: Ապամոնետիզացիան ապատեղեկատվության դեմ օրենսգրքի պրակտիկայի հիմնաքարն է»,- ասել է նա:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44