Ազգային ժողովը քննարկում է «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը։ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր ՀՀ մասնակցությամբ միջազգային դատարանի ակտով բացահայտված խախտումները դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք՝ հնարավորություն ընձեռելով այդ հիմքով դադարեցնել դատավորի լիազորությունները։
«Նախագիծը Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հիման վրա էական լրամշակվել է՝ սահմանելով այլ կառուցակարգ։ Այսպես, նախագծով նախատեսվել են հետևյալ հիմնական կարգավորումները՝ նախ հստակեցվել է, որ այն դեպքում, երբ դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս թույլ տված խախտումը հայտնաբերվել է ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում, ապա այս դեպքում կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե ՄԻԵԴ վճռի ուժի մեջ մտնելուց հետո անցնել է 15 տարի։ Այս փոփոխության առնչություն հարկ ենք համարում նշել, որ 2008 թվականից մինչև 2018 թվականների ժամանակահատվածում ՄԻԵԴ-ում մի շարք գործեր են հարուցվել, որոնցից մի քանիսը դեռ քննվում են և որոնցով արձանագրվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ։ ՄԻԵԴ-ը դրանցով արձանագրել է սեփականության իրավունքի, կյանքի իրավունքի, խոշտանգման արգելքի, ազատության և անձնական անձեռնմխելիության, արդար դատաքննության, հավաքների ազատության խախտումներ։ Սակայն ներպետական ատյաններում վեճի սպառումից մինչև ՄԻԵԴ վերջնական ակտի կայացումը որպես կանոն անցնում է բավական երկար ժամանակ։ Հենց դրանով է պայմանավորված մինչև 15 տարվա վաղեմության ՄԻԵԴ վճռի պայմանի նախատեսումը»,- ասաց ն
Նախագծի անցումային դրույթներով նախատեսվել է կարգավորում, որ կարգապահական վարույթ կարող է հարուցվել նաև մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կայացված ՄԻԵԴ ակտերով արձանագրված խախտումներով։ Այս դեպքում ևս գործում է մինչև 15 տարվա վաղեմության պայմանը
Հարցին, թե ՄԻԵԴ արձանագրումից հետո ո՞ր ատյանի դատավորն է համարվում իրավակարգավորման սուբյեկտ, Գրիգոր Մինասյանը պատասխանեց․ «Դա վերաբերելի ՄԻԵԴ կողմից կայացված այն վճիռներին, որտեղ կոնկրետ կֆիքսվի, որ դատավորի դիտավորությամբ կամ կոպիտ անփութության հետևանքով է տեղի ունեցել մարդու իրավունքների խախտումը»։
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03