30 տարի գտնվելով հաճախորդի կողքին կամ ամփոփելով 30 տարվա աշխատանքը
«Սփյուռ» տեղեկատվական համակարգն արդեն 30 տարի է կայունորեն իրականացնում է Հայաստանի կազմակերպությունների մասին տեղեկությունների հավաքագրում, մշակում և անվճար տարածում։
Tert.am-ի հետ զրույցում «Սփյուռ»-ի հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանը, անդրադառնալով Հայաստանում 1992թ-ից գործող առաջատար տեղեկատվական ընկերության հիմնական սկզբունքներին՝ առանձնացրեց կայունությունը, տեղեկությունների հավաստիության պատասխանատվությունը, պարբերաբար զարգանալու և ժամանակի պահանջներին համապատասխանելու ռազմավարության մշակումը և այլն։
«Մեր 30-ամյա պատմության ընթացքում տարեց տարի, օր օրի կատարելագործել ենք մեր ծառայությունները, տեղեկատվության տրամադրման աղբյուրները, ինչի արդյունքում այսօր հանդիսանում ենք առաջատարը ոլորտում:
Ի սկզբանե «Սփյուռը» ստեղծվել է որպես տեղեկատու՝ գործարարների համար՝ փորձելով ներկայացնել համապարփակ տեղեկություններ Հայաստանում գործող կազմակերպությունների մասին։ Այդ ժամանակ շուկայում գործարար տեղեկատուի մեծ կարիք կար, քանի որ գործող տեղեկատուները ներկայացնում էին միայն պետական կազմակերպությունները: Սկզբում գործել ենք որպես հեռախոսային տեղեկատու, այնուհետև ստեղծվեց մեր ինֆորմացիայի տարածման երկրորդ աղբյուրը՝ տեղեկագիրքը, որը շուկայում մեծ պահանջարկ ունեցավ։ Իսկ ավելի ուշ՝ ժամանակի պահանջներին համապատասխան, 1997 թ.-ին մենք հայտնվեցինք նաև ինտերնետում, որպես տեղեկատու վեբ-կայք Spyur.am: Սկսելով ռուսերենից՝ այսօր մենք ունենք եռաեզու տվյալների բազա։ Ավելի ուշ «Սփյուռը» հայտնվեց նաև համակարգչում՝ որպես օֆլայն աշխատող տեղեկատու ծրագիր և բջջային հեռախոսում՝ որպես հավելված (Android-ի և iOs-ի համար)։ Տեղեկատու ծրագիրը հնարավոր է անվճար բեռնել Spyur.am կայքից: Դրան զուգահեռ մենք 2003 թ.-ին դարձանք նաև միջազգային Kompass գործարար տեղակատվական համակարգի անդամ, և Kompass.com կայքում բացառիկ իրավունքով ներկայացնում ենք Հայաստանի ողջ գործարար աշխարհը», - ասաց Աշոտ Գրիգորյանը։
Վերջինս նշեց, որ «Սփյուռն» այսօր բաց է բոլոր կազմակերպությունների համար և ցանկացած կազմակերպություն կարող է անվճար հայտնվել «Սփյուռում»։ Պարզապես պետք է այցելել Spyur.am կայքի «Ավելացնել ընկերություն» բաժինը և լրացնել անհրաժեշտ տեղեկությունները:
«Վճարելու դեպքում «Սփյուռն» իր կազմակերպություններին առաջարկում է առաջխաղացման ծառայություններ, ինչը նրանց դարձնում է ավելի հասանելի հաճախորդին, ավելացնում է վաճառքի քանակը։
Այսօր «Սփյուռն» ունի 6 գործող տեղեկատու՝
- հեռախոսային տեղեկատու՝ 113 հեռախոսահամարով,
- տեղեկատու վեբ-կայք՝ Spyur.am,
- բջջային տեղեկատու՝ «Սփյուռ»
- տեղեկատու «Սփյուռ-մեսենջեր»,
- համակարգչային տեղեկատու` «Սփյուռ»,
- «Հայաստան» բաժին Kompass.com տեղեկատու համակարգում:
Վերջերս բավականին պահանջված է անհրաժեշտ կազմակերպությունների ցանկի ստացումը հաղորդագրության տեսքով (այսպես կոչված «Սփյուռ-մեսենջերի» միջոցով): Օրինակ «Սփյուռ» զանգահարելու դեպքում պատասխանը կարելի է ստանալ էլ. փոստի կամ SMS-ի միջոցով: Բացի այդ, հնարավոր է դիմել «Սփյուռ» և պատասխանը ստանալ Ֆեյսբուքի, Ինստագրամի, Տելեգրամի, Viber-ի մեսինջերներով:
Փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվությունը հաճախորդների համար լինի մաքսիմալ հարմար և հասանելի։ Նշեմ, որ «Սփյուռը» հիմնադրման օրվանից օգնում է ոչ միայն քաղաքացիներին՝ անհրաժեշտ տեղեկությունները գտնելու հարցում, այլ նաև բիզնես աշխարհին՝ իր մասին տեղեկությունները սպառողին հասցնելու հարցում»,- նշեց Աշոտ Գրիգորյանը։
Ինչպես է «Սփյուռն» օգնում բիզնեսին՝ ավելացնել հաճախորդների քանակը
«Սփյուռն» ունի հաճախորդների և գնորդների ավելացման մի շարք ծառայություններ: Դրանցից ամենատարածվածը «Դեպի վեր» ծառայությունն է, որտեղ ներկայացված են 3 հիմնական քայլեր՝ վաճառքի ավելացման համար։ Մեզ հետ զրույցում Աշոտ Գրիգորյանը մանրամասն ներակայացրեց «Դեպի վեր» ծառայության բովանդակությունը։
«Դեպի վեր» ծառայության մեջ ներկայացված են, թե ինչ քայլեր են անհրաժեշտ հաճախորդների, գնորդների (վաճառքի) ավելացման համար և թե ինչ անել վաճառքը գովազդի միջոցով ավելացնելու համար։ «Դեպի վեր» ծառայության միջոցով կազմակերպությունները հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց առավելությունները, լրացուցիչ տեղեկություններ իրենց մասին։ Պատվիրելով «Դեպի վեր» ծառայությունը՝ կազմակերպությունները կստանան մի շարք արտոնություններ՝ անվճար բաժանորդների համեմատ։ Այն հնարավորություն է տալիս հաճախորդներին ոչ միայն հեշտ գտնել կազմակերպություններին, այլ նաև տեսնելով առավելությունները հեշտությամբ ընտրություն կատարել։ «Դեպի վեր» ծառայությունը նաև հնարավորություն է տալիս կազմակերպություններին բարձրացնել իրենց ռեյտինգը Google և այլ որոնողական համակարգերում ։ «Դա շատ կաևոր է, քանի որ մարդիկ որոնում են կազմակերպություններ ոչ միայն «Սփյուռում» այլ նաև որոնողական համակարգերի միջոցով։ Նշեմ, որ Spyur.am կայքը բարձր վարկանիշ ունի որոնողական համակարգերում և մենք օգնում ենք կազմակերպություններին ոչ միայն իրենց հեշտ գտնեն մեր կայքում, այլ նաև Google և այլ որոնողական համակարգերում»,- ասաց Աշոտ Գրիգորյանը։
Թվերն առավել քան խոսուն են՝ հարցումներ, կայքի այցելություններ, զանգեր, հաղորդագրություններ
«Այսօր, ամփոփելով անցած ճանապարհը, ուղղակի կարող ենք ներկայացնել թվեր, որոնք առավել քան խոսում են» - ասաց «Սփյուռի» հիմնադիր տնօրեն Աշոտ Գրիգորյանը և ընդգծեց, որ կազմակերպությունների վերաբերյալ բոլոր տեղեկատու հարթակներով օրական ստանում ենք 45․000 հարցում, որից 40.000-ը կայքի, իսկ 4000-ը հեռախոսային հարցումներն են:
30-ամյակին ընդառաջ
Հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ «Սփյուռը» նախաձեռնել է անցկացնել մի շարք միջոցառումներ։
«30-ամյակի միջոցառումների մեկնարկը սկսվեց ծառատունկով «Հաղթանակ» զբոսայգում: Ծառատունկն իրականացրել ենք պետության հետ համատեղ համագործակցության արդյունքում, սա կարևոր միջոցառում էր կանաչ ու գեղեցիկ մայրաքաղաք ունենալու առումով: Այն նաև թիմային աշխատանքի կարևոր մաս էր՝ թիմը ավելի ամրացնելու իմաստով»,- ասաց Աշոտ Գրիգորյանը։
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03