Ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու հարցի հետ կապված որևէ բան չենք արել, բայց բացակաները ստանում են, ինչը հետևանքներ է ունենալու՝ աշխատավարձի վրա է ազդելու և այլն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Վերջինս, անդրադառնալով ընդդիմության ցույցերին և ոստիկանության կողից ընդդիմության նկատմամբ իրականացրած գործողություներին, ասաց․ «Ոստիկանության գործողությունները իրավաչափ են և մի քիչ էլ ավելի հանդուրժողական, ոստիկանությունը պարտավոր էր հատուկ միջոցներ կիրառել, դրանք ամենաթեթև հատուկ միջոցներ էին, որ ոստիկանությունը կարող էր կիրառել։ Այդ գործողություններին գնահատական տալու համար եկեք միայն այդ էպիզոտը չդիտարկենք։ Մոտ երկու ամիս է՝ ոստիկանությունը ծանրաբեռնված ռեժիմով ապահովում է հասարակական կարգը, որի ժամանակ անգամ չեն կիրառվել հատուկ պաշտպանական միջոցներ, ոստիկանությունն իր տակտիկան պետք է փոխի, կոշտացնի, ինչը և արել է, թեև դրանք այդքան էլ կոշտ չեն եղել, որովհետև ոստիկանները ավելի շատ են տուժել, իրենք գործել է պրոֆեսիոնալ և ավելորդ հանդուրժողականություն են դրսևորել։ Ես տեղեկություն ունեմ, որ լուսաձայնային նռնակներից նաև ոստիկաններ են վիրավորվել, հնարավոր է կարգը խախտելու և տեխնիկական խնդիրերի պատճառով եղած լինի»,- ասաց Խաչատրյանը։
Խաչատրյանը նշեց, որ քաղաքացիների կողմից իշխանության վրա բավականին ուժեղ ճնշում կա փողոցները բացելու, երթևեկությունը կարգավորելու վերաբերյալ։
«Դա արտահայտվում է զանգերով, ամեն հանդիպման ժամանակ առաջին հարցը դա է՝ բացեք փողոցները, կարգավորեք երթևեկությունը, հնարավոր է նման որոշում կայացվի, որովհետև այդ հավաքը չարտոնված է, թող գնան Օպերայի բակում անեն»,- նշեց Արմեն Խաչատրյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է ճգնաժամի ճնշման տակ ՔՊ-ն գնա արտահերթ ընտրությունների ճանապարհով, Խաչատրյանն ասաց, որ որևէ ճգնաժամ չկա։
«Ճգնաժամը ընդդիմության մոտ է, որ հերթապահելու համար արդեն մարդ չունեն, ընդդիմությունը չգիտի՝ ինչով ավարտի այս ամենը»,-ասաց նա։
19:03
18:03
15:31
15:13
15:03
14:42
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03