Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է մարզումները ամերիկահայ անվանի մասնագետ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ: Մեր թիմը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախապատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին, ինչպես նաև փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում: ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությխանցմամբ, Ռեքս Քալամյանի գլխավորությամբ թիմն այսօր երկրորդ մարզումն է անցկացրել՝ բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ: Հավաքականի մարզումներին դեռևս չի մասնակցում Անդրե Սպայթ Մկրտչյանը, որն այս գիշեր կժամանի Հայաստան, և Քրիս Ջոնսը, որը հավաքականին կմիանա Ֆրանսիայի չեմպիոնի կոչման եզրափակիչ շարքի ավարտից հետո։ Ամերիկյան «Դետրոյթ Փիստոնսի» օգնական մարզիչ Ռեքս Քալամյանը, որն արդեն շուրջ 30 տարի աշխատում է NBA-ում, ասում է, որ տպավորված է այն ամենով, ինչ տեսել է Հայաստանում: «Պետք է շատ արագ դառնանք թիմ, և ոչ 12 անհատ մարզիկներ»,-նշել է նա։ Մարզչի խոսքով՝ իր նպատակը հայկական բասկետբոլի զարգացմանը նպաստելն է. «Կարծում եմ՝ լավ հիմք ունենք: Իսկապես շատ եմ հավանել հայ բասկետբոլիստներին, նրանց որակներն ու հմտությունները: Պետք է ամեն ինչ անենք հայկական բասկետբոլը զարգացնելու համար: Հարցը կոնկրետ մեկ մրցաշարը, կամ մարզումը չէ. առաջնայինը հայկական բասկետբոլի ապագան է։ Շատ ոգևորված եմ: Վերջին անգամ 21 տարի առաջ էի եղել Հայաստանում: Շատ բան է փոխվել: Շատ եմ սիրում Հայաստանը. երկիրը մեծ էներգիա ունի: Ընտանիքս ևս շատ ոգևորված է: Գիտեմ, որ տատիկս էլ, եթե ողջ լիներ, շատ ուրախ կլիներ իմանալով, որ ես գլխավորում եմ Հայաստանի հավաքականը»: Ռեքս Քալամյանն ավելի վաղ հրապարակել էր այն խաղացողների ցանկը, ովքեր պետք է նախապատրաստվեն հունիսի 23-26-ը Երևանում կայանալիք SADA CUP միջազգային մրցաշարին և Մալթայում կայանալիք փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01