ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի բացառում, որ դրամի արժևորման պայմաններում էլեկտրաէներգիայի և գազի սակագները կվերանայվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն այս հարցին անդրադարձավ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ-ից Բաբկեն Թունյանի հարցին:
Բաբկեն Թունյանը ընդգծեց վերջին շրջանում նկատվող դրամի զգալի արժևորման մասին, տարվա սկզբի համեմատ դրամի դոլարի նկատմամբ արժևորվել է մոտ 12-13 տոկոսով, իսկ 2021-ի համեմատ՝ մոտ 20 տոկոսով: «Եթե պարզվի, որ փոխարժեքը կայունանում է հենց այս միջակայքում, հնարավո՞ր է, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների հարցում վերանայման հնարավորություն լինի, որովհետև իրենց հաշվարկների մեջ բավականին մեծ դեր ունի հենց փոխարժեքը»,-հարցրեց պատգամավորը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, որ սակագներում փոխարժեքի ազդեցությունը հաշվարկված է: «Եվ հայկական դրամի արժևորումը բնականաբար հաշվակների մեջ պետք է մասնակից լինի: Այլ հարց է, թե որքանով է այս իրավիճակը դիսկրետ, ֆունդամենտալ ու երկարատև: Չի բացառվում, որ սա արդեն երկարատև միտում է: Եվ նույնիսկ բյուջեով նախատեսված փոխարժեքի կամ սակագնային գործառույթներում որոշված կամ հիմք ընդունված փոխարժեքի համեմատությամբ, այո, սա արժևորված փոխարժեք է: Եվ, եթե այլ բաղադրիչներով հավելյալ ճնշումներ չլինեն, վստահ եմ, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այս հարցին կանդրադառնա տարվա կտրվածքով»,-ասաց Գրիգորյանը
Թունյանը նկատեց, որ, երբ դրամը արժեզրկվել է, մի որոշ ժամանակ անց սովորաբար դիմել են հանձնաժողովին՝ դեպի վերև վերանայման հայտով: Թունյանը խնդրեց հստակեցնել՝ այսինքն` որոշակի ժամանակահատված դեռ կհետևեն, թե իրավիճակը ինչպես է զարգանում, և, եթե այլ պայմաններ չփոխվեն, փոխարժեքը բավարար է, որ այլ հավասար պայմաններում սակագնի դեպքի ներքև իջեցման հնարավորությունը քննարկվի՞:
Փոխվարչապետը պատասխանեց. «Վստահաբար: Եթե, ես չեմ սխալվում, փոխարժեքի ազդեցությունը սակագնի վրա տարվա կտրվածքով է դիտարկվում: Բայց մի հանգամանք էլ կա. ի վերջո նշանակություն կունենա նաև, թե որքանով է պերմանենտ այսօրվա իրավիճակը, որ գազի դիմաց հնարավոր է վճարել նաև ոչ կոշտ արտարժույթով: Կարծում եմ՝ համադրմամբ այս հարցին անդրադարձ կլինի տարվա արդյունքներով, և էֆեկտները կարտացոլվեն սակագնում, վստահ եմ»:
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44