Թուրքիայի կառավարության վերջին հայտարարությունները «չեն նպաստում կառուցողական երկխոսությանը եւ կայունությանը» տարածաշրջանում, մինչդեռ «Թուրքիայի ագրեսիվ հռետորաբանությունը, ինչպես նաեւ Հունաստանի օդային տարածքի խախտումները մտահոգիչ են»։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վագները՝ պատասխանելով երեկ Բեռլինում Գերմանիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Թուրքիայի պաշտոնյաների հանդիպման մասին հարցին։ Նա հավելել է, որ Գերմանիայի կառավարությունը «ջանասիրաբար աշխատում է գործընկերների հետ՝ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում երկխոսության եւ դեէսկալացման համար», հայտնում է Kathimerini-ն։ Հունական կղզիների ռազմականացման հարցում Գերմանիայի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան՝ Վագները կրկնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հայտարարությունից մի հատված. «Հունաստանը կարեւոր դեր է խաղում Միջերկրածովյան տարածաշրջանի անվտանգության հարցում: Այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ֆունդամենտալ մարտահրավեր է նետում Եվրոպայի անվտանգության համակարգին, մենք պետք է միասնական լինենք՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ եւ եվրոպացի գործընկերներ: Խնդիրները պետք է լուծվեն քննարկումների, ոչ թե լարվածության սրման միջոցով»:
12:04
11:53
11:36
11:27
11:13
10:55
10:38
10:23
10:07
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
23:23
22:47
22:29
22:02
20:44
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13