Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական վերահսկողության ծառայությունից, «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունից ստացված փաստաթղթերի հիման վրա իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում ի հայտ են բերվել առերևույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ: Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից մանրամասնում են, որ Պետական վերահսկողության ծառայության կողմից «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում 2022թ. փետրվարի 21-ից մինչև ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում «Լոկատոր» և «Արմեդ» համակարգերի համադրման միջոցով իրականացվել են 2018-2021թթ. տնտեսավորողների հետ կնքված բժշկական թվով 36 պայմանագրերի հիմքով մատուցվող վճարովի ծառայությունների և ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի թիվ 1260-Ն որոշմամբ սահմանված կարգով քաղաքացիներին վճարովի հիմունքներով մատուցվող ծառայությունների կատարման ընտրանքային ուսումնասիրություն: 2019-2021թթ.-ին պայմանագրային հիմքով 13 տնտեսվարողներին մատուցված ծառայությունների համար վճարված 9.503 կանչերի, ինչպես նաև քաղաքացիներին վճարովի հիմունքներով մատուցված այլ ծառայությունների համար վճարված 22.612 կանչերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 2005 դեպք, երբ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետևանքով՝ ծառայողական փաստաթուղթ հանդիսացող կանչի թերթիկները ճիշտ չեն լրացվել: Մասնավորապես՝ արդեն իսկ վճարված կանչերի համար թերթիկները կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ՝ իբր պետպատվերի շրջանակներում իրականացվող ծառայություն: Դրա հիման վրա ԱՆ պետական առողջապահական գործակալությունն ընկերությանը վճարել է լրացուցիչ ընդհանուր 23.267.750 ՀՀ դրամ գումար: Նկատի ունենալով, որ դատախազի կողմից իր լիազորություններն իրականացնելիս ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով հայտնաբերվել են առերևույթ հանցավոր արարքների հատկանիշների մասին վկայող տվյալներ: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի, 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15