Ուղեղին հասնող, ուռուցքի ագրեսիվ տեսակի՝ բազմաձեւ գլիոբլաստոմայի հետ կապվող եւ քիմիաթերապեւտիկ միջոցն ազատող բուժանյութ են ստեղծել բրազիլացի հետազոտողները։
International Journal of Pharmaceutics-ում հրապարակված հոդվածի համաձայն՝ պոտենցիալ բուժումն ապացուցել է իր արդյունավետությունն առնետների վրա՝ նանոտեխնոլոգիաների, քիմիաթերապիայի եւ մոնոկլոնալ հակամարմնի համադրման շնորհիվ։
«Բազմաձեւ գլիոբլաստոման կազմում է չափահաս մարդկանց ուղեղի բոլոր ուռուցքների 60 տոկոսը եւ ուղեղի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակն է։ Անգամ վիրահատությունից, ճառագայթային թերապիայից եւ սովորական քիմիաթերապիայից հետո պացիենտների ապրելու հավանականությունը միջինը մոտ 14 ամիս է։ Պատճառներից մեկը անտիոգենեզն է՝ պրոցես, որի դեպքում ուռուցքը արագ ստեղծում է սեփական արյունատար անոթներ իր զարգացման համար։
Մյուս դժվարությունը հեմատոէնցեֆալային պատնեշն է, որը թույլ չի տալիս դեղերին հասնել ուռուցքին»,- ասել է Սան Պաուլուի Արարակուարի պետական համալսարանի դեղաբանական գիտությունների դպրոցի դոկտորանտ եւ գիտաշխատող Լեոնարդո դի Ֆիլիպոն։
Այս խնդիրների լուծման համար բրազիլացի գիտնականները միացրել են դոցետակսելը (հզոր քիմիաթերապեւտիկ դեղամիջոց) նանոկառուցվածքային լիպիդային կրիչի հետ, որն ստեղծվել է հեմատոէնցեֆալային պատնեշի հաղթահարման համար։
Հետազոտողները կրիչը միացրել են նաեւ բեւացիզումաբի՝ մոնոկլոնալ հակամարմնի հետ, որն ստեղծվել է անոթների էնդոթելի աճի գործոնի (VEGF) դեմ եւ թույլատրվել է այլ կիրառությունների համար եւս։
Գիտնականները հայտնաբերել են, որ պոտենցիալ դեղամիջոցը կարող է թափանցել քաղցկեղի բջիջներ եւ անընդհատ ազատել դոցետակսել մոտ 84 ժամվա ընթացքում, ինչը վկայում է օրգանիզմում քիմիաթերապեւտիկ դեղամիջոցի երկարատեւ հասանելիության մասին։
Հետազոտողները հայտնաբերել են նաեւ, որ դեղամիջոցը, դոցետակսելի ինքնուրույն կիրառման համեմատ, չի վատացրել այնպիսի կենսամարկերների մակարդակը, ինչպիսին են ալբումինն ու կրեատինինը։
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02