«Սպորտային նպաստի հատկացումը կնպաստի ծրագրի շրջանակում ընդգրկված շահառուների սոցիալական վիճակի բարելավմանը, ինչը որոշակիորեն կլուծի շահառուների առօրյա խնդիրները՝ վերջիններիս համար դառնալով բարձր նվաճումների խթան»,-հայտարարեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը 338 մլն 100 հազար դրամհատկացման մասին նախագիծը: Նա հայտնեց, որ այդ գումարը կուղղվի մարզիչների, մարզիկների սպորտային նպաստների տրամադրմանը: «ՀՀ հավաքական թիմերը պետք է նախապատրաստվեն «Փարիզ 2024» օլիմպիական խաղերին, վարկանիշային մրցաշարերին և ֆեդերացիաների 2022 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնություններին՝ լավագունս մասնակցելու համար։ Ոստի անհրաժեշտություն է առաջացել սպորտային նպաստը հատկացնել Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի մրցանակակիրներին, օլիմպիական վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, աշխարհի առաջնությունների 4-8-րդ տեղերը զբաղեցրած մարզիկներին, ինչպես նաև օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին (մերսող) սպորտային նպաստ հատկացնելու անհրաժեշտությունից»,-ասված է նախագծի հիմնավոման մեջ։ Դումանյանը հայտնեց, որ նախատեսված նպաստները կտրամադրվեն 2022 թ հունիսից մինչև դեկտեմբերը ներատյալ և գումարների չափերի հրապարակման իրավունքը թողեց Նիկոլ Փաշինյանին: Վերջինս էլ ասաց, որ օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիրներին ամիսը կվճարվի 500 հազար դրամ, 3-րդ տեղը զբաղեցրածներին՝ 400 հազար դրամ, օլիմպիական վարկանիշներ հաղթահարածները կստանան 300 հազար դրամ նպաստ: Փաշինյանի խոսքով՝ աշխարհի առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրածները կստանան 500 հազար դրամ, 2-րդ տեղը՝ 400 հազար դրամ, 3-րդ տեղը՝ 300 հազար դրամ:
18:15
17:57
17:14
15:26
14:30
14:03
13:27
13:21
12:48
12:35
12:17
12:08
11:45
11:21
11:02
10:55
10:37
09:55
09:42
09:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37