Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ԼԺՀ-ն եւ ԴԺՀ-ն քվազիպետություններ է անվանե եւ նշել է, որ Ղազախստանը, ամենայն հավանականությամբ, չի ճանաչի դրանք, հայտնում է «Sputnik-Ղազախստան»-ը: «ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված երկու հիմնական սկզբունքները՝ պետությունների տարածքային ամբողջականությունը եւ ազգի ինքնորոշման իրավունքը, այժմ փոխադարձ հակասության մեջ են: ՄԱԿ-ի հիմնադիր հայրերը, ըստ երեւույթին, այն ժամանակ հաշվի չեն առել այս պահը եւ, հավանաբար, միտումնավոր որպես փոխզիջում երկու սկզբունք են մտցրել, որոնք այժմ հակասում են միմյանց»,- ասել է Տոկաեւը Սանկտ Պետերբուրգի միջազգային Տնտեսական ֆորին կայացած քննարկման ժամանակ։ «Ուստի տարբեր ըմբռնումներ կան։ Ոմանք ասում են, որ տարածքային ամբողջականությունը սուրբ հասկացություն է, մյուսները պնդում են, որ ցանկացած ժողովուրդ, որը պետության մաս է, սեփական պետության իրավունք ունի եւ կարող է առանձնանալ իր կամքով»,- շարունակեց Ղազախստանի նախագահը: «Հաշվարկվել է, որ եթե ազգի ինքնորոշման իրավունքն իրականում իրագործվի, ապա այժմ ՄԱԿ-ի անդամ 193 պետության փոխարեն Երկրի վրա կհայտնվի ավելի քան 500-600 պետություն։ Դա քաոս կլինի»,- ասել է Տոկաեւը։ «Այդ պատճառով մենք չենք ճանաչում ո՛չ Թայվանը, ո՛չ Կոսովոն, ո՛չ Հարավային Օսիան, ո՛չ Աբխազիան։ Ըստ ամենայնի, այդ սկզբունքը կկիրառվի նաեւ քվազիպետական տարածքների նկատմամբ, որոնք, մեր կարծիքով, Լուգանսկն ու Դոնեցկն են։ Սա ձեր անկեղծ հարցի անկեղծ պատասխանն է»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը։
13:03
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02