Կրեմլը շարունակում է մեղավորներ փնտրել ուկրաինական ձախողված պատերազմում։ ՌԴ օդադեսանտային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը պաշտոնանկ է արվել ռուս դեսանտայինների շրջանում հսկայական կորուստների համար։ Այս մասին հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)՝ հղում անելով սեփական աղբյուրներին
Հայտնի է, որ Սերդյուկովը ղեկավարել է Ղրիմի գրավման գործողությունը 2014 թվականին, ավելի ուշ՝ 2019 թվականի ապրիլից սեպտեմբեր, գլխավորել է Սիրիայում ռուսական զորախումբը։ 2022 թվականի հունվարին նրա գլխավորությամբ ՀԱՊԿ կոնտինգենտը մտցվեց Ղազախստան՝ ճնշելու բողոքի ցույցերը։
«Սերդյուկովին մեղադրում են Ուկրաինայում ռուսական օդադեսանտային ստորաբաժանումների ցածր արդյունավետության և մեծ կորուստների համար, հատկապես Կիևի մերձակայքում առաջին շաբաթների գործողությունների ժամանակ», նշում է ISW-ն։
Նշվում է, որ հենց նրա ղեկավարության օրոք է ոչնչացվել Կիևի մերձակայքում ռուսական օդադեսանտային ուժերի բոլոր զրահափոխադրիչների ավելի քան 60%-ը, նահանջից հետո նա դեսանտայիններին ուղարկել է Խարկովի ուղղություն, որտեղ օդադեսանտային ուժերին վերջապես տրվեց նոր հեգնական կարգախոս՝ «ոչ ոք բացի մեզանից, բայց մենք՝ ձեզնից հետո»։
Անդրեյ Սերդյուկովը Ռուսաստանի օդադեսանտային ուժերի հրամանատարն է 2016 թվականի հոկտեմբերի 4-ից։
ISW-ի փոխանցմամբ՝ Սերդյուկովին փոխարինել է Կենտրոնական ռազմական օկրուգի շտաբի պետ, ծնունդով Դոնեցկի մարզից գեներալ-գնդապետ Միխայիլ Տեպլինսկին։

Նա ծնվել է 1969 թվականին Դոնեցկի շրջանի Մոսպինոյում։ Ծառայել է 106-րդ գվարդիական օդադեսանտային դիվիզիայում։ 1992-1993 թվականներին մասնակցել է Մերձդնեստրի հակամարտության վերացմանը։ 1994-1995 թվականներին մասնակցել է առաջին չեչենական պատերազմին։ 1995 թվականին ստացել է Ռուսաստանի հերոսի կոչում։ 2017 թվականից նշանակվել է Հարավային ռազմական օկրուգի շտաբի պետ։ 2019 թվականից գլխավորել է Կենտրոնական զինվորական շրջանի շտաբը, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։
21:53
21:38
20:33
16:26
16:09
14:35
14:15
13:55
13:39
13:22
13:04
12:59
12:44
12:18
11:55
11:22
10:56
10:42
10:28
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44