Թուրքիայում ընտրական իրավունք ստացած երիտասարդների 57,5 տոկոսը երբեք չի քվեարկի նախագահ Ռաջիփ Թայիփ Էրդողանի օգնտին, եթե նա առաջադրվի 2023 թվականին կայանալիք նախագահական ընտրություններում: Այս մասին հայտնում է Cumhuriyet թերթը`վկայակոչելով Yöneylem Research-ի կողմից իրականացված հարցումը:
Հարցման համաձայն`18-22 տարեկան երիտասարդների միայն 19,3 տոկոսն է ասել, որ կքվեարկի Էրդողանի օգտին, իսկ 51,9 տոկոսը`ընդդիմության անհայտ թեկնածուին:
Երկրի երիտասարդությունը նույնպես նախընտրում է ընդդիմությանը, ասվում է հետազոտության մեջ։ 36,9 տոկոսն ասել է, որ կքվեարկի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» օգտին, մինչդեռ Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությունը» արժանացել է ռեկորդային ցածր՝ 21,2 տոկոսին:
Խորհրդարանում բալանսն ապահովելու հարցում հարցվածների 43,2 տոկոսը ակնկալում է ընդդիմության դաշինքի հաղթանակը, մինչդեռ իշխող դաշինքի հաղթանակը ցանկանում է 33,4 տոկոսը միայն:
Ավելի քան 54 տոկոսը նախընտրում է Թուրքիայի նախկին խորհրդարանական համակարգը, մինչդեռ 24,8 տոկոսը ընտրում է ներկայիս գործադիր-նախագահական համակարգը, որը ներդրվել է 2017 թվականին անցկացված հանրաքվեի ժամանակ։
Ակնկալվում է, որ Թուրքիայում ընտրությունները կանցկացվեն հաջորդ հունիսին: Երկրի տնտեսության վատթարացումը, COVID-19 համաճարակի հետեւանքները, ներգաղթյալների նկատմամբ կառավարության քաղաքականությունը եւ արտաքին քաղաքականության խնդիրները հանգեցրել են ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ անձամբ Էրդողանի նկատմամբ աջակցության զգալի նվազմանը։ Մայիսին Էրդողանի վարկանիշը կազմել է 42 տոկոս, իսկ ընտրողների 60 տոկոսը վստահ չէ, որ նա կարող է լուծել Թուրքիայի տնտեսական խնդիրները
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01