Չեմ պատկերացնում, որ Հայաստանը կամ նրա ղեկավարներից որեւէ մեկը կարող է մտածել կամ առավել եւս քայլեր ձեռնարկել Արցախն Ադրբեջանի մաս դարձնելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Ինչ վերաբերում է իրավունքներին եւ ազատություններին, ապա Ադրբեջանի կազմում մենք ապագա չունենք։ Օրինակ բերեմ. Օսվենցիմի բանտարկյալներն իրավունքներ եւ ազատություններ ունեին՝ քնել՝ մեկ ժամ, քայլել՝ երկու քայլ դեպի կողք, իրավունք ունեին քնել աջ կամ ձախ կողմում։ Դրանք եւս իրավունքներ ու ազատություններ են։ Այնպես որ, Ադրբեջանում ավելի վատ է լինելու։ Հիմա մենք փաստացի ազատ եւ ինքնիշխան երկիր ենք, եւ մտածել, որ այն կարող է լինել Ադրբեջանի կազմում, անընդունելի է: Եթե մենք խոսում ենք համապարփակ լուծման մասին, ապա Ադրբեջանը եւս պետք է ստորագրի այն։ Մենք դա որպես Արցախ-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափով խաղաղության պայմանագիր ենք հասկանում։ Եթե նրանք դրան պատրաստ չեն, հարցը մնում է դե ֆակտո փուլում։ Բայց միանշանակ է, որ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու։ Այդ էջը փակված է»,- նշեց Բաբայանը: Հարցին՝ արդյո՞ք բանակցությունները, այնուամենայնիվ, ընթանում են այնպես, ինչպես Ստեփանակերտում դա չեն ցանկանում, եւ որ Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է «նշաձողն իջեցնելու» իր պահանջի մասին, նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանի կազմում Արցախի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել: «Երբ հայտարարեն, իսկ ես կարծում եմ, որ դա տեղի չի ունենա։ Քանի որ մեզ համար դա անընդունելի է, եւ դա լուծում չէ, եւ այդպիսի բան լինել չի կարող: Չեմ ուզում ստորադասական եղանակով խոսել։ Բայց եթե նույնիսկ ամբողջ աշխարհը հայտարարի, մենք Ադրբեջանի կազմում չենք լինի։ Ի՞նչ կարող են նրանք անել մեզ հետ: Սպանե՞լ: Ավելի լավ չէ՞ արժանապատվորեն մեռնել, քան ապրել ստրուկի պես»,- ասաց Բաբայանը՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունները տարածքային պահանջներ են հնչեցնում նաեւ Երևանի նկատմամբ։
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
12:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02