«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը գրում է. «Ռուբեն Վարդազարյանը այսօր շատ քաջ է գտնվել՝ հրապարակելով Գագիկ Ջհանգիրյանի և Ստեփան Միքայելյանի հետ 2021թ. փետրվարին իր ունեցած զրույցի ձայնագրությունը: Նորից նշենք, Ջհանգիրյանը, ըստ էության, գործարք է առաջարկում Վարդազարյանին սուս ու փուս հեռանալու և դրա դիմաց առաջարկում է «ջրել» իր նկատմամբ հարուցված կամ հարուցվելիք քրեական գործերը: Այսինքն, Ջհանգիրյանը իշխանությունների անունից սպառնում է Վարդազարյանին քաղաքական հետապնդումով, եթե վերջինս չդադարեցնի ԲԴԽ նախագահի պաշտոնում իր կասեցված լիազորությունների համար պայքարը: Մնացե՞լ է կասկած ինչ-որ մեկի մոտ, որ Նիկոլ Փաշինյանը օգտագործում է «անկախ» Բարձրագույն դատական խորհուրդը, քննչական մարմինները, Դատախազությունը իր համար անընդունելի մարդկանց հեռացնելու, նստացնելու և ոչնչացնելու համար: Մնացե՞լ է կասկած, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ապօրինության է դիմում և դեռ կդիմի դատական համակարգից քարը քարին չթողնելու և այն վարչապետի աշխատակազմին կից ինչ-որ ՊՈԱԿ սարքելու համար: Ռուբեն Վարդազարյանի պատժում են ոչ միայն ընդդիմադիր գործիչների՝ Վանեցյանի կամ Ղազինյանի հետ ընկերություն անելու համար: Վարդազարյանին փորձում են պատժել ուղղակի իր գործը՝ դատական համակարգի անկախությունը (քիչ թե շատ, ինչքանով, որ հնարավոր է եղել նույնիսկ քպական պայմաններում) անկախ պահելու համար: Միանաշանակ է, որ, ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ջհանգիրյանը չեն մարսելու իրենց լկտիությունները, իրենց ապօրինությունները և պետությունը քանդելու հանձնառությունը անխնա առաջ տանելը: Գալու է հատուցման ժամանակը: Միանշանակ է, որ Ռուբեն Վարդազարյանի քայլի ամենամեծ նշանակությունը կայանում է՝ մեր հանրության համար նորից ակներև դարձնելու, որ Փաշինյանա-Ջհանգիրյանական խունտան կա՛մ կհեռացվի, կա՛մ վերջնականապես կոչնչացնի պետական համակարգի էլեմենտները: Արձանագրենք ևս մի բան, որ ներկայում քաջ որոշումների կայացման ժամանակն է. այդ համարձակ որոշումները պետք է կայացվեն բոլոր իմաստներով. թե՛ հասարակության հետ երկխոսությունը շարունակելու, թե՛ սեփական սխալներին նորից անդրադառնալու և շտկումներ անելու համար: Ինչու՞, քանի որ կարևորը նպատակն է, եթե իհարկե մենք ազնիվ ենք մեր հայտարարած նպատակների մասով: Իսկ մեր նպատակը՝ անվտանգ և առաջադեմ Հայաստանն ու Արցախն են և այդ նպատակի կոկորդին կանգնած իշխանությունների հեռացումը»:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01