Ուկրաինական MMKI և Azovstal մետալուրգիական գործարանները, որոնք գտնվում են ռուսական զորքերի կողմից օկուպացված Մարիուպոլում, դիմել են միջազգային գործընկերներին և ծովային օպերատորներին՝ չգնել գողացված պողպատե արտադրանքը, հայտնում է UNIAN գործակալությունը։
Ինչպես նշվում է նրանց նամակում, ռուսական ռազմական ագրեսիայի պատճառով «Մետինվեստ»-ը չի կարող Իսպանիայի, Իտալիայի, Բելգիայի, Հունաստանի, Պորտուգալիայի և այլ երկրների գնորդներին մատակարարել մետալուրգիական արտադրանքը, որոնք գտնվում էին Մարիուպոլի նավահանգստում
Ձեռնարկությունները դիմել են իրենց բոլոր գործընկերներին՝ խնդրելով ուշադիր վերլուծել կասկածելի ծագման մետալուրգիական արտադրանքի յուրաքանչյուր գործարք։
Առանձնահատուկ ուշադրություն է պահանջվում այն ապրանքների հանդեպ, որոնք ծագում են Մարիուպոլից, Խերսոնից և Սևաստոպոլից կամ բերվել են Ռուսաստանի հարավային քաղաքներից, որտեղից դրանք նախկինում չեն մատակարարվել։
Ռուսաստանը չի թաքցնում ուկրաինական մետաղական արտադրանքի արտահանումը. դրա բեռնափոխադրումը ցուցադրվել է ռուսական հեռուստատեսությամբ։