Մոսկվան կասկածում է ԱՄՆ հայտարարությունների անկեղծությանը, թե պատրաստ է աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ես թույլ եմ տալիս ինձ կասկածել Քարեն Դոնֆրիդի հայտարարության անկեղծությանը։ Եթե Վաշինգտոնն ու Փարիզը իսկապես կարեւոր էին համարում Մինսկի խմբի եզակի միջնորդական ձեւաչափը, ապա թույլ չէին տա արհամարհել մասնակից բոլոր պետությունների հավանությանն արժանացած մանդատը»,- ասել է Զախարովան։ Նրա խոսքով՝ նրանք ցուցադրաբար խզեցին, առանց որեւէ խորհրդակցության, շփումները Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ փետրվարի 24-ին։ Դրանով իսկ, Զախարովայի խոսքով, եռյակի աշխատանքին հասցվել է անուղղելի վնաս։ Ոչ մի հասկանալի պարզաբանում այս վրդովեցուցիչ քայլի պատճառների մասին մինչ այժմ չի ստացվել. «Չկան երաշխիքներ, որ նման անպատասխանատու գործողությունը չի կրկնվի։ Ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես չի ստացվի։ Ստիպված են հաշվի առնել նոր իրողությունները։ Հաշվարկն այնպես էր կատարվել, որ Ռուսաստանին կմեկուսացնեն, բայց սխալվել են իրենց հայեցակարգում եւ իրենք իրենց են մեկուսացրել մեզանից»։ Այն դեպքում, երբ արտաքին աշխարհը չի սահմանափակվում միան Եվրատլանտիկայով։ Ռուսական կողմը շահագրգռված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորմամբ։ Նա չի կարող թույլ տալ, որպեսզի որոշ արտաքին խաղացողների քաղաքականացված քայլերը խափանեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման առանց այդ էլ դժվարին ջանքերը։ Այսուհետ եւս կանենք մեզանից կախված ամեն ինչ պարտավորությունների եւ այն խնդիրների անվերապահ կատարման համար, որոնք գրանցվել են երեք երկրների ղեկավարների հայտարարություններում»։
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02