Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի պատգամավոր Մունեո Սուձուկին գնահատել է Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների վիճակը։ Այս մասին նա արտահայտվել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված մեկնաբանություններում։ Սուձուկին ասել է, որ Ճապոնիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների ջերմաստիճանը հասել է զրոյի։ Նա նաեւ դժգոհություն է հայտնել այն իրավիճակի հետ կապված, որն այժմ ստեղծվել է։ Նրա կարծիքով՝ հարաբերությունների զրոյական աստիճանը ստեղծվել է Ճապոնիայի որոշումների պատճառով։
«Մեկ օրում քայքայել վստահալից հարաբերությունները, որոնք կառուցվել էին Ճապոնիայի եւ Ռուսաստանի միջեւ, եւ որոնց ստեղծման համար տասնամյակներ են պահանջվել՝ հեշտ է։ Բայց դա անել չի կարելի։ Ես խիստ վշտացած եւ հուսահատված եմ այն դրությունից, որն այժմ ստեղծվել է։ Հիմա Ճապոնիայի կառավարության գործողությունների պատճառով հարաբերությունների ջերմաստիճանն իջել է զրոյի։ Ես կարծում եմ, որ սա շատ լուրջ է»,- ընդգծել է քաղաքական գործիչը։ Խորհրդարանականն ավելացրել է, որ Ճապոնիան պետք է հարաբերություններ հաստատի Ռուսաստանի հետ՝ ելնելով իր աշխարհաքաղաքական դիրքից։ Բայց հիմա Տոկիոն գործում է այն քաղաքականությանը համապատասխան, որը վարում է Արեւմուտքը Մոսկվայի դեմ։
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02