Հունիսի 23-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ-ում գործող Հայ իրավաբանական միության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը։ Մայր Աթոռից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ տիկին Վարպետյանը Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ կազմակերպության նպատակն է տարբեր միջազգային հարթակներում պաշտպանել հայ ժողովրդի և արցախահայության իրավունքներն ու շահերը, ինչպես նաև հետամուտ լինել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը։ Հանդիպմանը Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց միության անդամներին տարբեր միջազգային կառույցներում հայ ժողովրդի շահերը պաշտպանելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար։ Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց արցախյան 44-օրյա պատերազմին և դրա հետևանքներին, գերիների վերադարձման խնդրին, Ադրբեջանի կողմից տարվող հայատյաց քաղաքականությանը, Արցախի ժողովրդի անվտանգության, հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության հարցերին՝ դրանց լուծման գործում կարևոր նկատելով միջազգային հանրության աջակցությունը։ Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը պատասխանեց նաև հյուրերի հարցերին, որոնք առնչվում էին հայկական հոգևոր արժեքների պահպանության ուղղությամբ Մայր Աթոռի կողմից ձեռնարկվող քայլերին։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02