Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Հայբիզնեսբանկ»-ը տուգանվել է։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այս տարի «Հայբիզնեսբանկ» -ի եւ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։
Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասնավորում իրականացնող վարկային կազմակերպության կողմից «Հայբիզնեսբանկ»-ի կանոնադրական կապիտալի 25 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման միջոցով 2022 թվականի հունվարի 24-ի համակենտրոնացումը օրենքով սահմանված կարգով չհայտարարագրելը Հանձնաժողովը որակել է որպես չհայտարարագրված համակենտրոնացում։ Եւ օրենքի խախտման համար «Հայբիզնեսբանկ»-ի նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 2 մլն 125 հազար դրամի չափով։
Տուգանվել է նաեւ «Բնակարան երիտասարդներին» վերաֆինասնավորում իրականացնող վարկային կազմակերպությունը 2 մլն 125 հազար դրամով։ Բացի այս, «Հայբիզնեսբանկ»-ի մյուս բաժնետեր «Էմ ԷՖ ԷՄ» ընկերությունը եւս տուգանվել է 2 մլն 125 հազար դրամով։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 28-ին բանկի միակ բաժնետեր է դարձել «էմ էֆ էմ գլոբալ ինվեստ» ընկերությունը, որը գրանցված է Շվեյցարիայում՝ Ցյուրիխում։ Այս տարվա հունվարին բանկում բաժնետերերի նոր փոփոխութուն է տեղի ունեցել, ու «Էմ էֆ էմ գլոբալ ինվեստ»-ի բաժնետոմսերի 25 տոկոսն անցել է «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությանը։
Այսինքն՝ «Հայբիզնեսբանկ»-ի բաժնետեր է դարձել ՀՀ կենտրոնական բանկը, որովհետեւ «Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպության հիմնադիրն ու բաժնետերը ԿԲ-ն է։ Ի դեպ, հենց այս գործարքներից հետո նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է բանկի տնօրենների խորհրդի անդամ։ Իսկ «Հայբիզնեսբանկ»-ի նախկին բաժնետերը Վիտալի Գրիգորյանցն է՝ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը։ Ասել է թե՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանել է Կենտրոնական բանկի հիմնադրած ընկերությանը>:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56