Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հաստատել է Բաքվին եւ Երեւանին ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման հարցում խորհրդատվական ծառայություններ մատուցելու Մոսկվայի պատրաստակամությունը։ «Ռուսական կողմը պատրաստ է խորհրդատվական ծառայություններ մատուցել սահմանների սահմանազատման հարցում»,- ուրբաթ օրը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո Բաքվում կայացած ճեպազրույցում ասել է Լավրովը։ «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ի փոխանցմամբ՝ նա դրական է գնահատել Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման նպատակով Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը։ Նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը հաստատել է իր հանձնառությունը սահմանների սահմանազատման շրջանակներում։ «Մենք այժմ քննարկում ենք հանդիպումների ժամկետները։ Ես հայկական կողմից ստացել եմ հաստատում, որ սահմանների սահմանազատման գործընթացը շատ կարեւոր է»,- ասել է ԱԳ նախարարը։ Լավրովն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ամերիկյան եւ ֆրանսիական կողմերի նախաձեռնությամբ դադարեցրել է իր գործունեությունը։ Իր հերթին Բայրամովն ասել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող ձեւաչափի պատանդ լինել։ «2022 թվականի փետրվարից հայտնի պատճառներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոխգործակցության ձեւաչափը լիովին կաթվածահար է եղել։ Եվ այս տեղեկությունը մենք ստացել ենք տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ ռուս գործընկերներից, բայց ոչ միայն։ Այս իրավիճակում Ադրբեջանի դիրքորոշումն այն է, որ մեզ համար առաջնայինը տարածաշրջանում երկարաժամկետ, ամուր եւ կայուն խաղաղության հասնելն է։ Եվ այս տեսանկյունից գործընթացը չի կարող ձեւաչափի պատանդ լինել։ Բնականաբար, մենք չենք կարող կողմնորոշվել գոյություն չունեցող ձեւաչափով»,- ասել է նա։
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02