ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Միքայել Թումասյանը եւ Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել են Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Խրիստոս Դերմենցոպոլուսի, Աննա-Մանի Պապադիմիտրիուի եւ Մարիա-Ալեքսանդրա Կեֆալայի հետ:
Ինչպես հայտնում են Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի քարտուղարությունից, վերջիններս Հայաստան են ժամանել, որպեսզի մասնակցեն «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի աշխատաժողովին, որն անցկացվել է Ծաղկաձորում՝ հունիսի 22-23-ը
Քննարկումների առանցքում են եղել ԵՄ-Հայաստան կապերի խորացմանը, հանրության եւ երիտասարդության համար առավել բաց, ժողովրդավարական խորհրդարաններ ունենալուն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
Կազմակերպվել են քննարկումներ խորհրդարանների աշխատակիցների միջեւ: Կողմերը կարեւորել են Թվինինգ ծրագրի ընձեռած հնարավորությունը՝ տարբեր երկրների գերատեսչությունների միջեւ կապերի ընդլայնման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար փորձի փոխանակման հնարավորությունները:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01