Բուլղարիայի բնակիչները վրդովվել են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուց հետո։ Բուլղարական Dir պորտալի ընթերցողները ԵՄ որոշման վերաբերյալ իրենց գնահատականն են տվել համապատասխան թեմայով հոդվածի մեկնաբանություններում, գրում է «Իզվեստիա.ռու»-ն։ Հոդվածում նշվում է, որ Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կարող է տարիներ տևել, քանի որ երկիրը պետք է համապատասխանի մի շարք տնտեսական և քաղաքական պայմանների, ինչպես նաև լուրջ բարեփոխումներ իրականացնի։ Նրանցից ոմանք դժգոհել են այն փաստից, որ Կիևը, չնայած առկա խնդիրներին, հրատապ կարգով ստացավ ցանկալի կարգավիճակ։ Օգտատերերից մեկն ասել է՝ ժամանակն է, որ Բուլղարիան դուրս գա «ծաղրածուների միությունից»։ Ինչ-որ մեկն էլ ենթադրել է, որ Ուկրաինային Եվրամիությունը պետք է միայն փող ու զենք կորզելու համար։ Մեկ այլ օգտատեր հիշեցրել է, որ Բուլղարիան մինչ օրս չի կարողանում միանալ Շենգենյան գոտուն, և երկրի քաղաքացիներին դեռևս վիզա է հարկավոր ԱՄՆ ուղևորությունների համար: Օգտատերերից մեկն էլ նշել է, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն «անվերջ խաղաղություն» հաստատելու համար պետք է իրենց «ընտանիք» ընդունեն նաև Ռուսաստանին, Չինաստանին, Թայվանին, Հարավային Կորեային և ԿԺԴՀ-ին:
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02