Ավելի քան 200 մարդ ուրբաթ օրը հավաքվել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում դաշնային դատարանի դիմաց, որպեսզի իր բողոքն արտահայտի աբորտի սահմանադրական իրավունքը չեղյալ համարելու ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման դեմ, հայտնում է Reuters-ը։
Տեխասը մեկն է այն 13 նահանգներից, որոնք վերջին ամիսներին հաստատել են, այսպես կոչված, «տրիգերային օրենքները», որոնք արգելում կամ խստորեն սահմանափակում են աբորտները՝ այսպես կոչված «Ռոն ընդդեմ Ուեյդի» գործով 1973 թվականի որոշումը չեղարկելուց հետո: Ուրբաթ օրվա որոշումը, ի վերջո, կսահմանափակի աբորտի իրավունքները երկրի 50 նահանգների մոտ կեսում:
Տեխասը առաջամարտիկ է կանանց վերարտադրողական իրավունքների դեմ պայքարում: Անցյալ տարի հանրապետականների կողմից վերահսկվող նահանգն առաջինն էր, որ ընդունեց մինչ օրս երկրում աբորտների դեմ ամենախիստ օրենքը՝ ոգեշնչելով մյուս օրենսդիր մարմիններին անել նույնը:
ԱՄՆ Գերագույն դատարանն արգելել է աբորտը հղիության վեց շաբաթից հետո։ ԱՄՆ-ում այս քայլը դիտվում է որպես պահպանողականների հաղթանակ, որոնք երկար ժամանակ ձգտել են վերացնել ԱՄՆ-ում աբորտների հասանելիությունը
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01