«Իրավունք» թերթը գրում է. «Հունիսի 25–ին Ապարանում կրակոցների հետևանքով մահացածների եւ տուժածների հարազատները բողոքի ակցիա էին կազմակերպել ու պահանջում էին պատասխանատվության ենթարկել Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանին, նրա հորեղբորորդուն` Ռոման Փարվանյանին, հորաքրոջորդի Կառլեն Ղարիբյանին, ՔՊ–ական պատգամավոր Մաթեւոս Ասատրյանին ու նրա եղբորորդուն, որն Ապարանում հայտնի է որպես «Գռզո»: Ակցիայի մասնակիցների համոզմամբ` նրանք ուղիղ կապ են ունեցել կատարված ոճրագործության հետ: Նրանց խոսքով` պատգամավորի եղբայրը վիճաբանության օրը ներկա է եղել փոխմարզպետ Էդգար Փարվանյանին պատկանող գազալցակայանում: Հարազատների պնդմամբ` վիճաբանությունից մեկ օր անց փոխմարզպետի հորեղբոր որդին` Ռոման Փարվանյանը, որն Ապարանում հայտնի է որպես «հարց լուծող», զանգահարել է միջադեպի բոլոր մասնակիցներին եւ պարզաբանման համար կանչել գազալցակայան: Հարազատների պնդումների շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմեցինք նախ՝ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանին, ով մանրամասներից խուսափեց` ասելով միայն. – Ես պնդում եմ, որ ո՛չ ես, ո՛չ իմ հարազատներից որեւիցե մեկը կապ չունեն տվյալ դեպքի թե՛ նախորդող ու թե՛ հաջորդող հարցերի հետ: – Ասում են, որ Ձեր եղբայրը ջնջել է տվել գազալցակայանի այդ օրվա տեսագրությունները: – Դա գազալցակայան է, ցանկացածս կարող ենք լինել այնտեղ: Դրա տեսագրությունն էլ կա: Քննչական մարմինը կհրապարակի, ու դուք կտեսնեք, որ այնտեղ ծեծկռտուք չի եղել, առավել եւս` իմ եղբոր մասնակցությամբ: – Իսկ փորձե՞լ եք գնալ եւ զրուցել սպանվածների հարազատների հետ: – Ես շատ մեծ ցանկություն եմ ունեցել գնալու տղաների հուղարկավորությանը, բայց ինձ խորհուրդ տվեցին, որ իմ գնալը շատ ավելի կբորբոքի նրանց վիշտը, որոշ ժամանակ է պետք, որ ամեն ինչ ջրի երես դուրս գա: Մենք, վստահեցնում եմ, մեղավոր չենք այս ողբերգության մեջ:
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00