Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր երկրի նախարարների կաբինետի ընդլայնված նիստում հայտարարելով, որ փակ դռների հետևում իրենց վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, շանտաժ է անում ԱՄՆ-ին, որը մի քանի անգամ վերջերս ընդգծել է, որ տարածքային լուծումները չեն կարող անջատ լինել ԼՂ կարգավիճակի՝ հանրաքվեի որոշումից:
Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը` անդրադառնալով հարցին, թե ո՞ր գերտերությանն էր ակնարկում Ալիևը՝ բացեիբաց հայտարարելով, որ փակ դռների հետևում իր վրա ճնշումներ են գործադրում` ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:
«Քանի որ Հայաստանում Ուորլիքի ծավալուն հարցազրույցն աղավաղումների ենթարկվեց կոնտեքստից կտրված բառերի պատճառով, քանի որ Քերրիի բավական ուշագրավ դիտարկումները անուշադրության մատնվեցին, այսպես ասեմ՝ Միացյալ Նահանգները պնդում է, որ խնդիրը պետք է կարգավորվի համապարփակ սկզբունքով, որը ենթադրում է ԼՂ կարգավիճակի վերջնական որոշում՝ փաթեթի մեջ: Եվ քանի որ Ադրբեջանը միշտ սելեկտիվ վերաբերմունքի է արժանացրել Հելսինկյան եզրափակիչ ակտը և ղարաբաղյան հարցի կարգավորման համար առաջ քաշված երեք սկզբունքները, ընդունելով միայն և միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, նրան քանիցս Քերիի ու Ուորլիքի միջոցով հասկացնում են, որ այդպես չի լինելու»,-մեկնաբանեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին տարածված հայտարարության համաձայն` պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, որ Ղարաբաղյան հարցի կարգավորման հիմքը դառնա բանակցությունների ընթացքում ձեռք բերված փոխհամաձայնեցված լուծումը, ինչի մասին Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր Պետդեպարտամենտի լրատվամիջոցների հետ կապերի բաժնի ղեկավար Էլիզաբեթ Թրյուդոն:
Վաշինգտոնի հաջորդ «մեսիջն» այն է, որ «հարցի արդարացի լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի, այդ թվում՝ Հելսինկյան եզրափակիչ հռչակագրի, ուժ չկիրառելու կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա»:
Ամբողջությամբ՝ այստեղ
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34