«Կասպերսկի» ընկերության փորձագետները սև շուկայում վերլուծել են ընկերությունների ենթակառուցվածքին նախնական հասանելիության համար անհրաժեշտ տեղեկատվության վաճառքի մասին գրեթե 200 հայտարարություն: Պարզվել է, որ միջին հաշվով դրա արժեքը տատանվում է 2-ից 4 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում։ Ընկերության փորձագետները նշում են, որ չարագործներին ավելի ձեռնտու է վճարել պատրաստի հասանելիության համար, քան ժամանակ ծախսել խոցելիությունների որոնման վրա, այդ պատճառով նման առաջարկները շատ գրավիչ են, մասնավորապես, շորթող ծրագրերի օպերատորների համար: Լոտերը հաճախ վաճառվում են հրապարակման օրը։ Ուսումնասիրված հայտարարությունների 75%-ում վաճառվել են RDP-ին (հեռավար միացման արձանագրություն) հասանելիության տվյալները, այսինքն՝ ընկերության ենթակառուցվածք պատրաստի մուտքը: Գները կախված էին այն ճյուղից և տարածաշրջանից, որտեղ գործում է կազմակերպությունը, ինչպես նաև դրա հասույթի չափից և այն բանից, թե որքան չարագործները կարող են «վաստակել»՝ ունենալով օրինական հաշվեգիր։ Հայտարարություններից մեկում, օրինակ, նշված է 50 հազար դոլար գին՝ 465 մլն դոլար շահույթով ընկերության ցանցին օրինական միանալու հնարավորության համար: «Մենք անընդհատ մշտադիտարկում ենք դարքնետ-ռեսուրսները և հետևում ենք չարագործների միտումներին ու նոր մարտավարություններին: Այսօր շորթողների խմբերը վաճառքի են հանում պրոդուկտների և ծառայությունների լայն սպեկտր, աճում է կիբեռգրոհների կազմակերպման համար անհրաժեշտ տվյալների շուկան։ Հետևաբար, արժե, որ կիբեռսպառնալիքների վերլուծության իրենց հնարավորությունների ընդլայնմանը ձգտող ընկերությունները հետևեն դարքվեբի հայտարարություններին: Ծրագրվող հարձակումների, հայտնաբերված խոցելիությունների և արտահոսած տվյալների մասին ժամանակին տեղեկատվություն ստանալը թույլ է տալիս կանխել հնարավոր գրոհները կամ նվազագույնի հասցնել արդեն տեղի ունեցած միջադեպերի հետևանքները»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Սերգեյ Շչերբելը։ Kaspersky Threat Intelligence պորտալի շրջանակներում կա դարքվեբում որոնում կատարելու հնարավորություն։ Դա թույլ է տալիս տվյալներ ստանալ ամբողջ աշխարհի վալիդացված աղբյուրներից, ինչի շնորհիվ կարելի է նվազեցնել կիբեռգրոհների ազդեցությունը և ճանաչել պոտենցիալ սպառնալիքները նախքան դրանք կդառնան միջադեպ:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01