Լավ տանենք 5000 կամ 10,000 կյանքեր զոհենք ու Շուշին կամ Կարսը կրկին ազատագրենք, ինչպես դուք պահանջում եք, Գլենդելը թողնելու եք եւ գալու եք ապրեք Շուշիում կամ Կարսու՞մ․ Գուրգեն Վարդանյան
28.06.22 | 13:56
Գլենդելանոցում ապրող մի հին ընկեր ունեմ, սիրիահայ ա, ֆիդայինի դեմքով ման ա գալիս, հպարտանում ա, որ պապը Գեւորգ Չաուշի ջոկատից ա եղել, բան չունեմ ասելու հպարտության արժանի փաստ ա։
Գիշերը զանգել էր ու մունաթ էր գալիս, որ մեք չկարողացանք պահել իր Հայրենիքը, էլի բան չունեմ ասելու ես ինքս իմ վրա եմ մունաթ գալիս նույն պատճառով։
Բայց երկու հարց ունեմ, որ իրեն տվել եմ, հիմա էլ ուզում եմ Հայաստանը ու Արցախը իրենց Հայրենիքը համարող բոլոր հայերին տամ.
Ձեր հայրենիքը միյա՞յն Հայաստանցիները ու Արցախցիներն են պարտավոր պաշտպանել, իսկ դուք պետք է ապրեք ապահով երկրներում ու խմե՞ք Հայրենիքի կենացը։
Լավ տանենք 5000 կամ 10,000 կյանքել զոհենք ու Շուշին կամ Կարսը կրկին ազատագրենք, ինչպես դուք պահանջում եք, Գլենդելը թողնելու եք եւ գալու եք ապրեք Շուշիում կամ Կարսու՞մ։ Շուշին 30 տարի ազատագրված էր, ինչո՞ւ չեկաք ապրեք Շուշիյում եւ ապրեցնում Շուշին։ Ախր հողը առանց նրա վրա արմատներ գցած մարդկանց չի ապրում։
30 տարի Շուշին ազատագրված էր, քանի՞ հայ էր ապրում Շուշիում` մի քանի հազա՞ր։
Հիմա, երկրորդ հարցը. ձեզ առհասարակ Հայաստանը, որպես Հայրենիք պե՞տք է, թե ոչ, եթե պետք է ապա ի՞նչ եք անում դուք, որ չկորցնեք ձեր Հայրենիքը։ Կենաց խմելով եւ տարեկան 5000֊10.000$ 《փարա》ղրկելով Հայրենիք չեն պահում, Հայրենիքը արյունով են պահում, եւ քրտինքով շենացնում, այլ ճանապարհ չկա։