ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Գլխավոր շտաբի պաշտոնյան լրագրողների հետ զրույցում համոզում է, որ պաշտպանության ներկայիս նախարարի ջանքերով, բանակ զորակոչվող պարտադիր ժամկետային զինծառայողները նախ 5 ամիս ժամկետով ծառայություն կկրեն ուսումնական հրաձգային գումարտակներում, որից հետո միայն կարող են ընդգրկվել մարտական հերթապահություն կրող ստորաբաժանումներում։ Լրագրողներից մեկն արձագանքեց, որ նախկինում էլ է այդ կարգը գործել, սակայն ԳՇ պաշտոնյան կրկին պնդեց, որ դա նորություն է։ Հիմա ինձ կհամոզեն, որ ես տարիներով ոչ թե նույն ուսումնական գումարտակներ եմ այցելել, նույն 5 ամիսը հետևել, թե ով ինչով է զբաղվում, այլ դա ուղղակի երազ է եղել։ Հազարավոր մարդիկ են ԳՇ պաշտոնյայի նկարագրած սխեմայով զորակոչվել բանակ, առաջին 5 ամիսն անցկացրել ուսումնական գումարտակներում, ապա նոր միայն համալրել մարտական հերթապահություն կրող հրաձգային գումարտակները։ Բացառություններ եղել որոշ ստորաբաժանումների և խիստ սահմանափակված անձնակազմի համար։ Բայց կրկնում եմ՝ սա բանակում նորություն չէ։ Նույն պաշտոնյան պնդում է, որ Արցախ ՀՀ-ից զորակոչ չի գնում, որովհետև քաղաքական որոշում կա Պաշտպանության բանակը համալրել բացառապես պայմանագրային անձնակազմով։ Նախ ՊԲ-ն համալրվում է նաև Արցախի պարտադիր ժամկետային զինծառայողներով, երկրորդ, ՊԲ-ն փորձում են առավելագույնս պայմանագրայիններով համալրել, որովհետև ՀՀ իշխանությունների ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ հետևանքով ՀՀ-ից զորակոչ Արցախ չի գնում։ ԳՇ պաշտոնյայի մյուս հայտարարություններին չեմ ուզում բոլոր մանրամասներով անդրադառնալ զուտ անվտանգային նկատառումներից ելնելով, թե չէ ասելիք շատ կա, բայց գնդապետ Սահակ Սահակյանին խորհուրդ եմ տալիս վերոնշյալ թեմանները մեկնաբանել բացառապես զինվորական, մասնագիտական տեսանկյունից»։ Ավելի վաղ ՀՀ ԶՈւ Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը հայտնել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կյացվել՝ Արցախում ծառայությունն իրականացվում է այս պահին միայն պայմանագրային զինծառայողներով։ Նրա խոսքով՝ Արցախում վերջին ժամկետային զորակոչը 2020 թվականի ամռանն է եղել և հուլիսի 1-ից օգոստոսի 1-ը նրանք կզորացրվեն և այնտեղ այլևս չեն լինի ժամկետային զինծառայողներ:
14:42
14:23
13:46
13:28
13:15
12:54
12:37
12:16
11:55
11:36
11:16
10:48
10:34
10:15
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02