ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությւոնների հանձնաժողովի նախկին նախագահ Արտակ Զաքարյանը գրում է․ ««Հուսով ենք, որ Հայաստանից շատ ժամանակ չի պահանջվի՝ գիտակցելու «արդեն իրականություն դարձած» «Զանգեզուրի միջանցքի» գործունեության արդյունավետությունը…»: Սա մեջբերում է Ադրբեջանի ԱԳՆ այսօրվա հայտարարությունից` ի պատասխան Նիկոլի երեկվա ասուլիսում արված որոշ հայտարարությունների: Ի՞նչ է սա: Ի՞նչ է նշանակում «...արդեն իրականություն դարձած Զանգեզուրի միջանցք» հասկացությունը: Եթե ի նկատի ունենանք, որ պաշտոնական Բաքուն արդեն սկսել է մերձկասպյան, միջինասիական տարածաշրջանների և Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տանող երկրների հետ միջազգային բեռնափոխադրումների քննարկումը, ապա կարելի է եզրակացնել, որ Նիկոլը, հայ ժողովրդի թիկունքում հերթական դավադիր պայմանավորվածություններն է ձեռք բերել: Ընդ որում` ոչ միայն Ադրբեջանի հետ: Այլապես թուրքերը վստահ չէին լինի այդ հարցում, և չէին սկսի այլ երկրների հետ բանակցությունները: Այդ դեպքում, ու՞մ են պետք երեկվա ասուլիսում Նիկոլի կոկորդիլոսի արցունքները: Ու՞մ են պետք պատերազմով սեփական ժողովրդին վախեցնելու հերթական շանտաժները: Թուրք-ադրբեջանական տանդեմն ու մեր կապիտուլյանտը վաղուց արդեն վճռել են Հայաստանի ճակատագիրը: Իսկ Նիկոլին պահում են, որպեսզի իրականացնի Հայաստանի ազգային շահերի դեմ պլանավորված այդ ծրագիրը, ներսում ճնշի ընդդիմության դիմադրություններն ու ապահովի հայ ժողովրդին մանր-մունր հարցերով շեղելու գործը: 2018թ-ից խաբված հայ ժողովուրդն էլ սպասում է, թե կարող է մի «լավ բան» լինի: Ոչ մի լավ բան Նիկոլի վարչապետությամբ չի´ լինելու: Ընդդիմությանը լսել և աջակցել է պետք: Սա է այսօր միակ ճշմարիտ ուղին: Մնացածը` ժամանակը ցույց կտա, որ պետությունը պահում են, որպեսզի պետությունն էլ քեզ պահի: Այլապես` դատապարտված ես կատարել օտարի կամքն ու պահանջները»:
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55