Հունիսի 29-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին ասված է երեքշաբթի Սպիտակ տան կողմից տարածված հաղորդագրությունում։
Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել էր, որ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ընթացքում հույս է հայտնել հանդիպել նրա հետ Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։ Էրդողանը, նախքան Իսպանիա թռչելը, ասել էր, որ իր հետ հեռախոսազրույցների ընթացքում Բայդենը ցանկություն է հայտնել հանդիպել երեքշաբթի երեկոյան կամ չորեքշաբթի։ Թուրքիայի ղեկավարը պատասխանել է, որ համաձայն է նման հանդիպում անցկացնել։
Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան չի աջակցի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քանի դեռ նրանք չեն որոշել իրենց վերաբերմունքը ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ։ Թուրքիան ահաբեկչական է համարում Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, Սիրիայի ժողովրդական ինքնապաշտպանության ուժերը և «FETO կազմակերպությունը»։
Սակայն հունիսի 28-ին Իսպանիայի մայրաքաղաքում բանակցություններ են տեղի ունեցել Էրդողանի, Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի, Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի միջև։ Արդյունքում երեք պետությունների ղեկավարների ներկայությամբ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները հուշագիր են ստորագրել, որով Շվեդիային և Ֆինլանդիային թույլ են տալիս անդամակցել ՆԱՏՕ-ին:
10:18
09:45
09:02
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01