«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ կառավարության նիստի ժամանակ հաստատվեց մի համաձայնագիր, որով ՀՀ կառավարությունը ԱՄՆ-ից 120 միլիոն դոլար արժողությամբ դրամաշնորհ է ստանալու: Ինչպես կառավարության նիստին ընդամենը 2-3 րոպեի ընթացքում զեկուցեց Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, դրամաշնորհը տրամադրվում է «ՀՀ-ում ժողովրդավարության խթանման» և «տնտեսական կայունության ամրապնդմանն ուղղված բարեփոխումներ» իրականացնելու նպատակով։ Նշվածից բացի, որևէ խորքային հիմնավորում և վերլուծություն չի նշվել, թե ինչի համար ու ինչպես է այդ գումարը «ծախսվելու»։
Թեման, ի դեպ, չի վրիպել ռուսների «աչքից»։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ այս փաստը ռուսական որոշակի շրջանակների համար լուրջ անհանգստության ու մտահոգությունների տեղիք է տվել։ Ավելին, մեր մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, ռուսական կողմի արձագանքը չի ուշանա։ Ի դեպ, հավելենք նաև, որ այս շրջանում ռուսաստանյան լրատվամիջոցներն արդեն բավական ինտենսիվ քննարկում են ոչ միայն այս հարցը, այլև տեղեկությունը, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է «Track II» մրցույթ 400 հազար դոլար մրցանակային ֆոնդով, որը կարող է տրամադրվել նրանց, ովքեր կարող են... հաշտեցնել հայերին և ադրբեջանցիներին։
Նշվում է, որ մեկ տարվա համար նախատեսված նախագծին կարող են մասնակցել երիտասարդները, լրագրողները, գիտնականները և հասարակական կարծիքի այլ առաջնորդները։ Ռուսական լրատվամիջոցների ու փորձագիտական շրջանակների կարծիքով, գրանտային ծրագիրը և դեսպանատան կողմից անցկացվող առնվազն տարօրինակ այս մրցույթն ուղղակիորեն փոխկապակցված են և միտված են մի կողմից՝ տարածաշրջանում ԱՄՆ դերակատարության մեծացմանը, մյուս կողմից՝ հակառուսական տրամադրությունների խորացմանն ու Ռուսաստանի դերակատարության նվազմանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55