«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 23-ին, Բարձրագույն դատական խորհուրդը հրապարակեց Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի որոշումը, որով վերջնականապես կասեցրեց նրա լիազորությունները՝ որպես դատավորի եւ ԲԴԽ նախագահի։ Դրանից անցել է արդեն յոթ օր, սակայն Ռ․ Վարդազարյանի կողմից որեւէ արձագանք չկա։ Թեեւ նա ավելի վաղ ակնարկել էր, որ եթե կասեցվի, հնարավոր է բողոքարկի ԲԴԽ-ի այս որոշումը։ Քանի որ Ռուբեն Վարդազարյանը նորից սկսել է լրագրողների զանգերին չպատասխանել, մենք կապ հաստատեցինք նրա շահերի պաշտպան Արամ Օրբելյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեռ որոշումը չեն ստացել, ու չի կարող ասել, թե ինչ գործողություններ կհետեւեն դրան։
«Որոշումը դեռ չունենք, հենց ստանանք, էնտեղ օրենքով հնգօրյա ժամկետ կա՝ որոշումը հրապարակելուց մինչեւ ֆիզիկապես որոշումը մեզ տալը, հենց լինի որոշումը, մեր գործողությունները կորոշենք։ Ինչ-որ գործընթացներ, ամեն դեպքում, պլանավորվում է առնվազն Սահմանադրական դատարան դիմելու շրջանակներում օմբուդսմենի՝ արդեն իսկ դիմումի տրամաբանությամբ, բայց մինչեւ որոշումը չլինի, ես չտեսնեմ՝ էնտեղ ինչ է գրված, մնացած գործընթացները պարզ չեն լինի»,- ասաց Արամ Օրբելյանը՝ նշելով, որ իրենց համար դեռ պարզ չէ, թե ԲԴԽ անդամներն ինչն են համարել խախտում, ինչի հիման վրա էլ կասեցրել են լիազորությունները։
Հարցին՝ իրենք, ամեն դեպքում, հակվա՞ծ են բողոքարկելու, Օրբելյանն ասաց․ «Անձամբ իմ հակումը բավարար չէ, ես պետք է դա քննարկեմ պարոն Վարդազարյանի հետ, բայց ես նախնական ակնկալում եմ, որ բողոքարկելու ենք, բայց թե որ ընթացակարգով, որտեղ՝ միջազգային ատյան, թե Սահմանադրական դատարան, դա մի քանի օրից պարզ կլինի»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02