Լեհաստանի կառավարությունը փորձում է կասեցնել կանոնները, որոնք արգելում են ցածրորակ ածուխի վաճառքը շուկայում՝ պատճառաբանելով ածուխի գների աճը եւ վառելիքի պակասի ռիսկերը տների սեփականատերերի համար, հաղորդում է Reuters-ը:
Լեհաստանի կլիմայի նախարարությունը 2020 թ. կիրառված սահմանափակումները 60 օրով կասեցնելու մասին որոշման նախագիծ է ներկայացրել՝ պատճառաբանելով ուկրաինական պատերազմի պատճառով անբարենպաստ փոփոխություններն ածխի շուկայում։
Ապրիլին կառավարությունը ռուսական ածխի ներմուծման արգելք էր սահմանել, որն օգտագործվում է հիմնականում առանձին տնային տնտեսությունների եւ փոքր քաղաքների կաթսայատների կողմից՝ լեհերին վստահեցնելով, որ վառելիքի պակաս չկա:
Միեւնույն ժամանակ, ածուխի գները տների սեփականատերերի համար այս տարի մոտավորապես եռապատկվել են 2021 թ. համեմատ՝ հասնելով ավելի քան 2000 PLN մեկ տոննայի դիմաց, ինչը ստիպեց կառավարությանը սուբսիդիաներ սահմանել մանրածախ գնորդների համար: Միլիոնավոր լեհեր ածուխն օգտագործում են իրենց տները տաքացնելու համար։
«Ընթացիկ բացառիկ իրավիճակն ուղղակիորեն ազդում է էներգետիկ շուկաների վրա։ Արդյունքում վտանգ կա, որ քաղաքացիները չկարողանան ածուխ գնել ջեռուցման համար, ինչը կարող է մեծացնել էներգետիկ աղքատությունը»,- ասվում է օրինագծին կից նախարարության պաշտոնական հիմնավորման մեջ։
Լեհաստանը մեծապես կախված է ածխից, որի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 80 տոկոսը ապահովվում է ածխով աշխատող էլեկտրակայանների կողմից: Վերջին տարիներին երկրում գրանցվել էր օդի աղտոտվածության պատճառով վաղաժամ մահացության ամենաբարձր ցուցանիշը Եվրամիությունում։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02