Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատներն հավաքվել էին Գլխավոր դատախազության շենքի մոտ: Նրանք դատախազություն միջնորդություն են ներկայացրել, գլխավոր դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին, ինչպես նաև գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության և գործում ընդգրկվի որպես մեղադրյալ: Բողոքի ակցիա իրականացնող ծնողներից 10-ը մտան դատախազության շենք՝ հանդիպելու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նրանք հայտնեցին՝ մեկ օր ժամանակ են տվել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որ նա բավարարի իրենց պահանջը` Քննչական կոմիտեից քրգործը տեղափոխի ԱԱԾ։ «Հանդիպումը շատ կարճ տևվեց, որովհետև մեր պահանջը մեկն էր՝ գործը տեղափոխել ԱԱԾ։ Գլխավոր դատախազն ունի մեկ օր ժամանակ»,- ասաց ծնողներից մեկը։ Հարցին, թե իրենց իրենց խոստացել են, որ գործը կտեղափոխեն ԱԱԾ, նա պատասխանեց. «Մենք ասել ենք, որ պետք է ուղարկեն, դա քննարկում կամ հարց ու պատասխան չէր։ Մենք պահանջել ենք, որ գործը ուղարկեն ԱԱԾ, որի համար տրվել է մեկ օր ժամանակ»,- ընդգծեց նա։ Ծնողները նաև տեղեկացրեցին, որ հավաքում են իրենց վրանները Ազատության հրապարակից և իրենց պայքարը շարունակվելու է այլ ֆորմատով։
15:06
14:38
14:19
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55