Արագածոտնի մարզում այս տարվա հուլիսին տեղացած ուժեղ կարկուտից տուժած գյուղացիները առաջիկա մեկ ամսվա ընթացքում փոխհատուցում կստանան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում ասաց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, որը մասնակցում էր Ապարանի մոտ գտնվող «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» հուշարձանի վրա հերթական խաչի տեղադրման արարողությանը:
«Հարցը շատ ձգձգվեց այս փոփոխությունների հետ կապված: Ինձ թվում է՝ մյուս հինգշաբթի կամ առաջիկա 20 օրվա ընթացքում հարցը կմտնի կառավարություն ու փոխհատուցման խնդիրը կլուծվի»,- ասաց մարզպետը:
Գաբրիել Գյոզալյանը նշեց, որ տեղյակ չէ՝ ինչքան կլինի փոխհատուցումը:
«Բնականաբար, շատ մեծ էր այն գումարը, որը որ տուժել էին: Հիմա հաշվարկները տարել են, կփոխհատուցվի, ես էլ հստակ չգիտեմ՝ հողի հարկ է զիջվելու, ջրի հարկ է զիջվելու, թե այլ կերպ է փոխհատուցվելու, թե վարկերի սառեցում կլինի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում հուլիսի 10-ի երեկոյան ժամը 20.30 – 21.30-ի սահմանում ուժեղ կարկտահարություն էր տեղի ունեցել: Խոշոր չափերի հասնող կարկուտից տուժել էին Աշտարակ քաղաքը, Արագածոտն, Սասունիկ, Օշական, Փարպի, Բազմաղբյուր, Աղձք, Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Կարբի, Օհանավան, Արտաշավան եւ այլ համայնքները: Գրեթե ամբողջությամբ վնասվել էին այդ համայնքների գյուղատնտեսական մշակաբույսերը, ցանքատարածություններն ու պտղատու այգիները:
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47