ARM | RUS |

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

01.07.22 | 17:56

Հուլիսի 1-ին ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի հանդիսավոր նիստ՝ նվիրված ՀՀ դատախազության հիմնադրման 104-ամյակին և Դատախազության աշխատակցի օրվան: ՀՀ դատախազության հիմնադրման 104-ամյակին և Դատախազության աշխատակցի օրվա առթիվ շնորհավորական խոսքով են հանդես եկել ՀՀ վարչապետը, ՀՀ գլխավոր դատախազը և Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը: Գլխավոր դատախազը Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Մեծարգո վարչապետ Հարգելի գործընկերներ, Սիրելի՜ վետերաններ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր մասնագիտական տոնի՝ Դատախազության աշխատակցի օրվա առթիվ: Պատիվ է լինել 104-ամյա մի համակարգի մասնիկը, որն ունի ինստիտուցիոնալ մեծ հիշողություն, կանգնած է մեր պետականության հիմքերում, օրինականության պահպանման առաջնագծում և իբրև պետական մարմին, օրինակելի է իր կայացվածությամբ, իր առաքելությանը, կոչմանն ու սահմանադրական գործառույթներին հավատարմությամբ: Համակարգ, որ քայլում է ժամանակի պահանջներին ու իրավական մտքի զարգացմանը զուգընթաց՝ պատկառելի տարիքով, բայց երիտասարդական էներգիայով և նպատակասլացությամբ: Այսպիսի համակարգ ունենալու համար, առաջին հերթին, իհարկե, շնորհակալ ենք դատախազության մեր վետերաններին, ավագ սերնդի մեր այն երախտավորներին, որոնք իրենց մասնագիտական բարեխղճությամբ և պրոֆեսիոնալիզմով ձևավորել են համակարգի դիմագիծը, եղել նրա շարժիչը, ում խստաբարո, պահանջկոտ բայց և հոգատար գործընկերությամբ դատախազների նոր սերունդները կատարել են պրակտիկ առաջին քայլերը, յուրացրել համակարգի ավանդույթներն ու կռել իրենց մեջ պետական մտածողությունը: Ձեր վաստակի, այսօր էլ ձեր սիրելի համակարգի հոգսերով ապրելու, հոգեպես աջակցելու, կուտակած փորձն ու հմտությունները նոր դատախազներին փոխանցելու պատրաստակամության համար իսկապես երախտապարտ ենք ձեզ, սիրելի՛ վետերաններ: Մասնագիտական տոնն իհարկե, ձեռքբերումները արժևորելու, խնդիրները գնահատելու առիթ ու հնարավորություն է, առանց որոնց հնարավոր չէ նոր հեռանկարներ ու ռազմավարական նպատակներ նախանշել: Մենք շարունակում ենք կատարել քրեական քաղաքականության շոգեքարշի դերը: Եվ այդ դերը հատկապես վերջին տարիներին ամուր խարսխել ենք պատժի անխուսափելիության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքների կենսագործման վրա: Մենք ջանք չենք խնայել, որպեսզի իրավապահ մարմիններից հենց այդպիսի ակնկալիքներ ունեցող մեր քաղաքացին այսօր տեսնի, որ դատախազության համար չկան արտոնյալներ և հովանավորյալներ, յուրայիններ և օտարներ: Վերջին տարիներին, հատկապես կոռուպցիոն հանցագործությունների համար քրեական հետապնդման ենթարկված պաշտոնատար անձանց քանակը առավել քան կրկնապատկվել է. այդ անձանց կազմի նկարագիրը՝ ներառելով հավասարապես ինչպես նախկին, այնպես էլ ներկա բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետք է խորտակեն պատրանքները որևէ ապօրինի պաշտպանվածություն, ապահովագրություն կամ հովանավորվածություն ունենալու հնարավորության վերաբերյալ: Հատկապես 2020թ. աղետալի պատերազմից հետո այս ուղեգծից որևէ չնչին շեղում հավասարազոր է դավաճանության պետականության և այն իդեալների հանդեպ, հանուն որոնց ընկել են մեր եղբայրները: Սա է այսօրվա դատախազության հավատամքը: Հանրությունը մեզնից ակնկալել է ավելին՝ շատ հաճախ քննադատելով դանդաղելու մեջ: Այո, մեր աշխատանքն անթերի չի եղել և նման պահանջներ ներկայացնելու լեգիտիմ իրավունք հանրությունն, իհարկե, միշտ ունի: Միշտ հնարավոր է ավելին անել, բայց նաև պետք է լինենք անկեղծ: Մենք ընտրել ենք ժողովրդավարության ուղեգիծը, ինչը բացառում է իրավական արկածախնդրությունը: Մեր պետությունն իր առջև բացառապես իրավական ընթացակարգերով սոցիալական արդարության վերականգնման խնդիր է ձևակերպել: Իսկ իրավական ճանապարհը հիմնված է հավասարաչափ բոլորի իրավունքների ճանաչման, հարգման և պետության կողմից դրանց իրացման լիարժեք հնարավորությունների ստեղծման վրա: Մեր ընտրած մրցակցային արդարադատության, մարդու իրավունքների գերակայության սկզբունքները նախանշած նպատակներին հասնելու առումով մեզնից որքան հետևողականություն ու համառություն, նույնքան էլ համբերություն են պահանջում: Դատախազությունը, իրավապահ մյուս մարմինների հետ ուս-ուսի տված, ձեռնամուխ է եղել դրան՝ որպես առաջնային նպատակ ունենալով նախադեպը չունեցող ծավալներով պետությանը հասցված վնասների բացահայտմանն ու վերականգնմանը: Եվ այն արդյունքները, որոնք արձանագրվում են հիմա, միայն հպարտության զգացում կարող են առաջացնել այդ աշխատանքը և դրա բարդությունները ներսից պատկերացնող ցանկացածի մոտ: Դրա համար պետք է շնորհակալություն հայտնեմ իմ գործընկերներին, իրավապահ համակարգի մեր բոլոր այն ներկայացուցիչներին, որոնք մեզ հետ կանգնած են կոռուպցիայի, հանցավորության դեմ պայքարի նույն խրամատում: Այս պայքարում մեր հիմնական գործիքներից մեկը դարձրել ենք պետական շահերի պաշտպանության՝ դատախազական գործառույթը: Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու իրավասության շրջանակներում մեր կողմից կատարվող ուսումնասիրությունները հնարավորություն են տվել ոչ միայն բացահայտել խոշորածավալ կոռուպցիոն չարաշահումներ, այլ նաև կազմաքանդել սխեմատիկ բնույթ կրող, ավանդական կոռուպցիոն շղթաներ, վերափոխել իրավակարգավորումներ՝ այդպիսիք բացառելու նկատառումով: Միայն դատախազական այս գործառույթի գործադրման արդյունքում՝ բացահայտված՝ պետությանը պատճառված ընդհանուր վնասը 2010 թվականից սկսած 1-ին ու 2-րդ 6-ամյա ժամականակահատվածների համեմատական դիտարկմամբ ավելացել է մոտ 5 անգամ՝ կազմելով շուրջ 140 մլրդ դրամ: Հակակոռուպցիոն նոր ինստիտուցիոնալ գործիքը, անշուշտ, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման դատախազության նոր գործառույթն է, որի դեռ 2 տարին չբոլորած գործունեության արդյունքում, միայն դատարան ներկայացված մեկ տասնյակ հայցադիմումներով դրամական արտահայտությամբ բռնագանձման ենթակա ապօրինի ծագման գույքի ընդհանուր արժեքը գրեթե 50 մլրդ դրամ է կազմում: Դատախազությունն իր առաքելությունն է համարել իրավական մտքի զարգացման ժամանակակից միտումներին համահունչ քրեադատավարական գործընթացներում անձի իրավունքների պաշտպանության և իրացման առաջադեմ չափորոշիչների ու արժեքների իմպլեմենտացիան, երկրում իրավական որոշակիության ապահովումը: Եվ մենք հաջողել ենք նախկին շատ տենդենցիոզ ավանդույթներից հրաժարվելու գործում: Արդար դատաքննության իրավունքի համատեքստում հակընդդեմ հարցման, խոշտանգումից զերծ մնալու մարդու հիմնարար իրավունքի ապահովման, նախնական կալանքի պրակտիկայի և այլ ոլորտների բարելավմանն ուղղված դատախազության նախաձեռնությամբ ներդրված և կոլեգիայի որոշումներով ամրագրված նոր ստանդարտներն այսօր ուղեցուցային են ոչ միայն քրեական հետապնդման մարմինների համար: Խոստովանեն մեր գործընկերները, թե ոչ, այսօր չկա, գոյություն չունի խափանման միջոց կալանքի համատարած կիրառման պրակտիկա: Դրանում համոզվելու համար ընդամենը մեկ տվյալ վկայակոչեմ. Եթե 2017 թվականի ընթացքում վարույթում քննված գործերով մեղադրյալների 24.6 %-ի նկատմամբ է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացվել, ապա՝ 2021 թվականին՝ բոլոր մեղադրյալների միայն 12.7 %-ի, այսինքն 5 տարվա կտրվածքով շուրջ կրկնակիով պակաս: Ընդ որում այդ ցուցանիշը, որպես կանոն, պրոգրեսիվ նվազել է յուրաքանչյուր տարի: Մեր ամենակարևոր ձեռքբերումներից եմ համարում դատախազին քրեական վարույթի շրջանակներում ակտիվ դերակատարի վերածման և դատախազական ակտերի նշանակության էապես մեծացման ուղղությամբ արձանագրած արդյունքները: Այլևս հազարներով հաշվվող Դատախազական որոշումների, ցուցումների, հանցագործություններին նպտաստող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված միջնոդրագրերի քանակական ցուցանիշների բազմապատկումը, դրանց հիմնավորվածության և առարկայակականության մակարդակի բարձրացումը անտարակույս բխում են իրականացվող քննությունների օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, շատ դեպքերում տաք հետքերով հանցարգործությունները բացահայտելու, միջնոդրագրերով հանրային կյանքի տարբեր ոլորտներում իրավակարգավորումների վերանայումների, կոնկրետ առաջարկների պարագայում՝ նմանատիպ նոր հանցագործությունների կանխարգելման հրամայականներից: Մեր պարտքն է օրենքի և իրավունքի ոգուն համահունչ, ապավիներով մեր ներքին համոզմունքին, արդարության ներքին ձայնին ու խղճին, մի կողմից թույլ չտալ անմեղ մարդկանց հանիրավի ենթարկվել քրեական հետապնդումների, մյուս կողմից ապահովել իրական հանցագործների պատժի ենթարկվելը, այդ կերպ ամրապնդել հանրության վստահությունը իրավական պետության գաղափարի կենսագործելիության, ներպետական իրավական պաշտպանվածության հանդեպ: Մասնավոր և հանրային շահերի բախման կիզակետում դատախազն է պրոֆեսիոնալ ու հավասարակշռված սլաքավարը և սխալվելու իրավունք պարզապես չունի: Որևէ կասկած չի կարող լինել, որ այս առանցքային, կենսական խնդիրները հնարավոր չէ լուծել առանց աշխատանքին իբրև հիրավի առաքելության մոտենալու, ինչը պահանջում է բազմաթիվ գայթակղությունների, անձնական մղումներ, մարդկային զգացմունքներ զսպելու, բացառապես օրենքի տառին ու ծառայողական պարտքին հավատարմությունը որպես առաջնորդող ընտրելու կամք: Ինքնազսպման ճիգեր ու զոհողություններ պահանջող այս արդյունքն է պատճառը, որ նաև անցնող բարդագույն ժամանակաշրջանի՝ արմատական փոփոխությունների, համաճարակի, պատերազմի, հետպատերազմյան ցնցումների բովերով արժանապատիվ անցնելով ապացուցում ենք ամենակայուն համակարգերից մեկը լինելու, մեր պետականության ողնաշարի աներերությունն ապահովելու, մեր միջազգային գործընկերներին պատվով ներկայանալու իրողությունները: Եվ ես չեմ դադարելու դրա համար շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին, քանի որ սա ոչ թե զուտ համակարգի հեղինակության և միասնականության, դատախազության կարգավիճակային անկախության ու չեզոքության հարց է, ինչն ինքնին արդեն արժևորման կարևոր ցուցիչ է, այլ պետականության ամրության, սահմանադրական կարգի պահպանության, ներքին իրավական անվտանգության ապահովման: Մենք մեր զբաղեցրած պաշտոններում կգանք ու կգնանք, բայց դատախազական համակարգը միշտ կանգնած է լինելու մեր պետականության ամրոցի աշտարակներին: Սա է դատախազության յուրաքանչյուր սերնդի առաքելությունը: Եվ որպես առաջնագծում կանգնած զինվորներ՝ մեր պարտքն է անդադար կատարելագործվել, իքնակրթվել, մեր մասնագիտական կարողությունները զարգացնել՝ լինելով նոր մարտահրավերներին մշտապես պատրաստ: Մենք նաև բարոյական առաքելություն ունենք մեր պրոֆեսիոնալիզմով, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությամբ և բարեխղճությամբ, մեր ամենօրյա վարքագծով, կենցաղավարմամբ լինելու Հայաստանի Հանրապետության արժանապատիվ, իրավահպատակ և օրինավոր քաղաքացու օրինակ: Միշտ պետք է առաջնորդվել այն գիտակցությամբ, որ պետք է ոչ միայն ի պաշտոնե, այլ նաև ապրած կյանքով, ներքին բարոյականությամբ ու արժեհամակարգով վաստակել որևէ մեկին մեղադրելու, դատելու իրավունքը: Մեր աշխատանքում չկա ավելի երանելի պահ, քան այն, երբ մարդու աչքերում կարդում ես քո իրավասությունը հանուն արդարության և օրինականության գործադրված լինելուց բավարարվածության զգացումը: Եվ ես, իբրև գլխավոր դատախազ, ուրախ եմ արձանագրելու, որ մեր շարքերը ստվարանում են գերազանցապես հենց նման արժեհամակարգ ունեցող անձանցով: Իհարկե, առանձին բացառություններ լինում են, բայց բացառությունները հենց օրինաչափությունը հաստատելու համար են: Ծուլությունը, անտարբերությունը, եսակենտրոնությունը, թուլակամությունն ու խեղճությունը աններելի շռայլություն են մեր համակարգում՝ մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների պարագայում և այդ բացառությունների նկատմամբ մինչ այսօր դրսևորված ներքին մերժողականությունը հուշում է, որ համարկարգն ունակ է այդ փրփուրը ջրի երես հանել ու ափ շպրտել՝ էլ ավելի ինքնամաքրվելով: Սիրելի՛ գործընկերներ, Նշածս արդյունքներն ու ձեռքբերումները համակարգի ապագային վստահությամբ ու պարզ աչքերով նայելու և վստահաբար ավելին կարողանալու ինքնավստահության կարևոր նախադրյալներ են: Ահռելի ծավալի աշխատանք կա անելու, ընթացիկ բազմաթիվ նախաձեռնություններ տրամաբանական ավարտին հասցնելու, նոր, հավակնոտ խնդիրներ առաջադրելու համար: Այսօր ուժի մեջ են մտնում Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը: Անցման այս շրջափուլի հաղթահարումը՝ նոր օրենսգրքերով առաջադրվող նորարարությունների բերումով անտարակույս լրջագույն մարտահրավեր է դատախազության համար՝ իբրև քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն ապահովող պետական ինստիտուտի: Մեր պարտքն է ապահովել օրենսդրական նոր կարգավորումների հնարավորինս սահուն կենսագործումը՝ անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերելով նաև քրեական հետապնդման մյուս մարմիններին: Մենք չենք մոռանում նաև, որ պարտք ունենք ինչպես մեր ժողովրդին, այնպես էլ հայրենիքի պաշտպանության սրբազան գործին իրենց կյանքը նվիրաբերած մեր հայորդիներին: 2020թ. պատերազմին առնչվող հսկայածավալ քրեական գործերը պետք է ողջամիտ ժամկետներում հասցնել իրենց տրամաբանական լուծումներին: Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները քրեաիրավական տիրույթում: Դա անհրաժեշտ է ոչ միայն մեղավորների արդարացի պատիժն ապահովելու, լրջագույն հետևանքներ թողած կոնկրետ իրավիճակներին իրավական գնահատականներ տալու, այլ նաև առաջին հերթին պատերազմում թույլ տրված հանցավոր սխալների, բացթողումների կրկնությունն այլևս բացառելու հրամայականից ելնելով: Ուստի կրկին շնորհավորելով բոլորիս մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ բոլորիդ առողջություն, ներանձնային և ընտանեկան խաղաղ ու երջանիկ ներդաշնակություն: Մաղթում եմ համբերատար, համառ ու հետևողական աշխատանք: Ցանկանում եմ համակարգային միասնականության, միմյանց թև ու թիկունք լինելու, միմյանց հոգսը կիսելու ձևավորած աշխատելաոճի պահպանմամբ համատեղ լուրջ արդյունքներ՝ ի նպաստ մեր սուրբ հայրենիքի, մեր պետականության ամրության և մեր ժողովրդի պայծառ ու բարեկեցիկ ապագայի»:


Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01