Մենք դեռ պատերազմի օրերից սկսած խոսում էինք, որ պատերազմում պարտության պատճառներից մեկը հենց այն էր, որ դավաճանական քայլեր են եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույղցում նշեց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գայստյանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախի ԱԺ-ում երկրի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե գործակալական ցանցեր են գործում Արցախում եւ ընդհուպ իր՝ աշխատասենյակից դուրս գալը ադրբեջանցիները շատ արագ իմանում են:
«Դա է ապացուցում այն փաստը, որ մենք առայսօր նմանատիպ դեպքերի ու բացահայտումների ենք ականատես լինում: Այսօր ելնելով անվտանգությունից, ես զերծ կմնայի մեկնաբանելուց, քանի որ դա ինչ-որ տեղ պետության, իշխանության մեկնաբանելու հարց է: Այդ հարցերին հստակ պատասխաններ հենց իրենք պետք է տան, ոչ թե ընդդիմադիր պատգամավորները: Բայ այն, որ մենք բազմիցս բարձրաձայնել ենք, որ մեր պարտությունների պատճառը հենց այդ դավաճանական քայլերն են, դա փաստ է: Ես չեմ կարող ենթադրություններով առաջնորդվել, մանավանդ այդ լրտեսական ցանցի բացահայտման առումով, բայց գոնե ողջունելի է, որ սկսվում է բացահայտվել: Բացահայտմանը զուգահեռ պետք է նաեւ աշխատանքներ տարվեն հետայսու բացառելու համար նման դեպքերը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը: Նա նկատեց, թե ինչ պրիմիտիվ ձեւով են այդ ցանցերը ստեղծվել. «Ես չեմ կարող այն մարդուն հայ համարել, որը 200-300 դոլարով կամ ընդհանրապես փողսի դիմաց հայրենիք է վաճառում կամ իր հայրենակիցների մասին թշնամիներին տեղեկություններ է հաղորդում: Նման մարդիկ տեղ չպետք է ունենան ոչ Արցախում, որ Հայաստանում: Ընդհանրապես հայ կոչվելու իրավունք չպետք է ունենան»: Դավիթ Գալստյանը նաեւ հայտարարեց, որ պատերազմում հայոց բանակը չի պարտվել, պարտվել են իշխանությունները, եւ առայսօր պարտվողական կեցվածքով շարունակում են ազգին տանել նոր պարտությունների:
19:35
19:17
18:34
18:05
17:45
17:42
17:19
17:12
17:05
16:57
16:43
16:42
16:32
16:03
15:44
15:19
15:02
14:52
14:18
13:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15