Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրները եւ սեփական հաշվարկները, հայտնում է, որ Ուկրաինայի կառավարությունն ուսումնասիրում է պետական պարտքի վերակառուցման հնարավորությունը, քանի որ մինչեւ սեպտեմբերի 1-ը վճարումները պետք է 1.41 մլրդ դոլար կազմեն։ Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) աջակցություն է առաջարկել Կիեւին։ Կիեւը քննարկում է խնդրի լուծման մի քանի տարբերակ, որոնցից մեկի շրջանակներում թողարկողը կարող է պարտատոմսերի սեփականատիրոջից պահանջել փոխել թողարկված արժեթղթերի պայմանները։ Երկրորդ տարբերակը ռուսական սառեցված ակտիվները որպես գրավ օգտագործելն է։ Առայժմ այդպիսի նախաձեռնության օրինականությունը կասկածի տակ է։ Ուկրաինայի՝ դոլարով եւ եվրոպարտատոմսերով առեւտրի պայմանները վկայում են ճգնաժամի եւ վերակառուցման ռիսկի մասին, գրում է պարբերականը: 2022-ի մարտին ԱՄՀ-ն հավանություն էր տվել Ուկրաինային 1.4 միլիարդ դոլար հատկացմանը որպես շտապ օգնության շրջանակներում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի բյուջեի ամսական դեֆիցիտը 7 միլիարդ եվրո էր գնահատել: Դա այն գումարն է, որը պետք է ուղղվի աշխատավարձերին, թոշակներին եւ սոցիալական աջակցությանը։ Զելենսկին խնդրել է G7 երկրներին 50 մլրդ դոլար հատկացնել։ Մայիսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել Ուկրաինային պետական պարտքի կրճատման համար օգնություն տրամադրելու օրինագծին։
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
09:02
23:14
18:42
18:33
16:45
12:09
11:38
10:26
23:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02