Դոարի ու եվրոյի փոխարժեքը հայկական դրամի համեմատ շարունակում է գահավիժել, փոխարենն աճում է ռուբլու գինը։ Վերջին ամիսներին դրամը արժևորվել է մոտ 20 տոկոսով, ինչը նշանակում է՝ արտարժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացները պետք է հանգեցնեին նրան, որ Հայաստանում գնաճի որոշակի զսպում տեղի ունենար, քանի որ առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ մասը ներկրվում է, իսկ դրանք դոլարով են գնվում։ Այդուհանդերձ, մեր երկրում գները շարունակում են բարձրանալ, ինչը քաղաքացիներին ստիպում է վերանայել առևտուրը՝ կրճատել ցանկը կամ ապրանքները փոխարինել ավելի էժան ապրանքներով։ Ըստ Կենտրոնական բանկի՝ մայիսին գնաճը կազմել է 9 տոկոս, որը չափազանց բարձր թիվ է Հայաստանի տնտեսության համար։ Գնաճը հատկապես բացասաբար է ազդում արտահանողների և դոլարով գումար ստացողների վրա։ Ի՞նչը նպաստեց դրամի արժևորմանը։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Հայկ Բեջանյանը մի քանի գործոններ է առանձնացնում: Նրա խոսքով՝ դոլար-դրամ փոխարժեքը շուրջ 20%-ով փոփոխության է ենթարկվել, ինչը հիմք է տալիս եզրահանգելու, որ արժութային շուկայում տեղի են ունեցել որոշակի ֆունդամենտալ փոփոխություններ։ Դրանք, ըստ տնտեսագետի, պետք է երկու խմբի բաժանել։ Առաջինը պայմանավորված է նրանով, որ ուկրաինական իրադարձությունների ու արևմտյան սահմանափակումների հետևանքով Հայաստան են ժամանել մեծ թվով ռուսաստանցիներ, իսկ դա իր հերթին ավելացրել է փոխանցումների հոսքը դեպի Հայաստան։ Դրամի արժևորման հիմնական փուլը, Հայկ Բեջանյանի գնահատմամբ, սկսվել է Հայաստան արտարժույթի հոսքերի մեծացմամբ։
«Տրանսֆերտների ծավալներն ավելացել են, իսկ դա հանգեցրել է մեր երկրում արտարժույթի ծավալների ավելացման։ Որքան շուկայում ավելանում է արտարժույթի քանակը, այդքան դա որոշակի ճնշումներ է ունենում փոխարժեքի վրա։ Մեր երկրում վարում են լողացող փոխարժեքի քաղաքականություն, որի պայմաններում դրամի փոխարժեքը ձևավորվում է ազատ շուկայում` արտարժույթի առաջարկի ու պահանջարկի փոխազդեցությամբ»,- ասաց տնտեսագետը։ Դրամի արժևորման համար գործոն է նաև տուրիստական սեզոնը, զբոսաշրջիկների մուտքը Հայաստան: Այդ գործոններով պայմանավորված՝ մեծացել է դոլարի քանակը մեր երկրում և նվազել է դրա արժեքը։ Հայկ Բեջանյանի խոսքով՝ մյուս գործոնը կապված է ռուսական ռուբլու կայունացման հետ։ «Ռուս-ուկրաինական համակարտության սկզբնական ժամանակահատվածում ռուբլին բավական խոցելի էր, և փոխարժեքը զգալի անկում ապրեց, բայց վերջին շրջանում ՌԴ վարած քաղաքականոթյան արդյունքում՝ ռուսական ռուբլու կիրառականությունն ավելի բարձրացավ։ Նախ արևմուտքի կողմից սահմանված պատժամիջոցների պայմաններում Ռուսաստանում նվազել է հետաքրքրությունը ԱՄՆ դոլարի նկատմամբ, ինչը նշանակում է, որ բարձրացել է ռուբլու նկատմամբ պահանջարկը»,- ասաց նա։ Տնտեսագետը նշեց, որ մեր երկրում նույնպես կա դոլարի նկատմամբ պահանջարկի նվազում՝ հիշեցնելով, որ գազի դիմաց այսօր Հայաստանը ռուսական ռուբլով է վճարում, այսինքն՝ ներքին շուկայում դոլարի պահանջարկը նվազել է, իսկ ռուբլու նկատմամբ՝ ավելացել։ «Բնական է, որ այս ամենն իր ազդեցություն է թողնելու»,- ընդգծեց նա։
Ինչ վերաբերում է գնաճին, Հայկ Բեջանյանն ասաց, որ փոխարժեքը գնաճը խթանող կամ գնաճը զսպող գործոններից մեկն է: Նրա խոսքով՝ երբ դոլարը արժևորվում է, ներմուծվող ապրանքների գներն անմիջապես բարձրանում են, իսկ այսօր հակառակ երևույթն է. դոլարն արժեզրկվում է, որ բայց գների անկում չի նկատվում։ «Այստեղ պետք է երկու կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնել։ Առաջինն այն է, որ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դիտվել բարձր գնաճային զարգացումներ, քանի որ լոգիստիկ շուկաներում լուրջ խաթարումներ են առաջացել, ինչն էլ իր հերթին բարձրացրել է համաշխարհային գները։ Այսինքն՝ ներմուծվող ապրանքների գները կապված են միջազգային գների հետ, հետո նոր փոխարժեքի։ Երբ համադրում ենք միջազգային գների աճն և մեր երկրում փոխարժեքի փոփոխությունները, ապա տեսնում ենք, որ եթե դրամի արժևորումը չլիներ, ապա գնաճն ավելի բարձր կլիներ, քան ներկայում է»,- ընդգծեց նա։ Հայկ Բեջանյանը նշեց, որ թեև կան որոշակի ապրանքատեսակներ, որոնց միջազգային գները նվազել են, այդուհանդերձ, Հայաստանում սպառողները շարունակում է թանկ գնով այն ձեռք բերել։ Այստեղ, ըստ նրա, գործ ունենք տնտեսվարողների վարքագծի հետ։
Panorama.am
09:44
09:32
09:18
09:01
18:42
18:15
17:52
17:35
17:15
16:55
16:42
15:06
14:56
14:45
14:33
14:16
13:52
13:34
13:16
13:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:32
09:18
09:01
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:49
09:35
09:17
09:01
09:45
09:35
09:18
09:02
09:56
09:44
09:32
09:17
09:02
09:58
09:45
09:34
09:18
09:02
09:53
09:42
09:27
09:53
09:38
09:27
09:15
09:02
09:58
09:46
09:38
09:26
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:03
09:53
09:36
09:28
09:17
09:02