«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2018-ի մայիսի 8-ին, երբ խորհրդարանը այն ժամանակ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ էր քննարկում, ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանն ԱԺ ամբիոնից խոսում էր գրեթե ամեն ինչի մասին:
Մեծագույն խանդավառությամբ ու ոգևորվածությամբ էր խոսում հատկապես այն թեմաներից, որ այդ պահին հուզում ու հետաքրքրում էին մարդկանց՝ Արցախյան հարց, թալանի վերադարձ, օլիգարխներին պատժել, դատել եւ այլն, եւ այլն: Խոստումներից մեկն էլ Արցախի ինքնորոշմանն էր վերաբերում: «Սա համազգային և համաժողովրդական զարթոնքի բացառիկ ժամ է, և ինչպես 1988 թվականի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքը, ի վերջո, լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը: Այսօր առավել, քան երբևէ, մենք մոտ ենք այդ նպատակի իրագործմանը»,- խոստանում էր Փաշինյանը:
44-օրյա պատերազմից հետո, սակայն, ցավով ենք արձանագրում, որ Արցախի մնացած հատվածը հայկական պահելու օրախնդիր ունենք, էլ ուր մնաց հասնելը Արցախի ինքնորոշման իրավունքին: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գրեթե օրական ռեժիմով խոսում է Արցախյան հարցը փակելու մասին, ավելին՝ վստահեցնում է, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն այլևս անելիք չունի, որովհետև արցախյան հակամարտությունն ավարտված է:
Պատերազմից հետո ինքնորոշման իրավունքի մասին չի խոսում նաև Փաշինյանի թիմը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու խորհրդարանի համանուն խմբակցությունը: Ավելին՝ Արցախում գրանցվող ցանկացած միջադեպի դեպքում՝ քաղաքական, ռազմական կամ սոցիալական բնույթի, հղում է անում ռուսական կողմին՝ դրանք նետելով ռուս խաղաղապահների դաշտ: Արցախի ինքնորոշման մասին մեծամեծ խոստումներ տալով՝ փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ խաբել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22