Ուզբեկստանի խորհրդարանը քվեարկության արդյունքներով որոշել է սահմանադրական փոփոխությունների նախագծում պահպանել երկրի կազմում որպես ինքնավար հանրապետություն ներառված Ղարակալպակստանի ինքանավար կարգավիճակը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ երկրի նախագահ Շավքաթ Միրզիյոևը սահմանադրական փոփոխությունների շրջանակում առաջարկել էր չեղարկել ինքնավարության կարգավիճակը, ինչից հետո մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող Ղարակալպակստանում զանգվածային բողոքի ակցիաներ և անկարգություններ էին սկսել: Արդյունքում երկրի նախագահը հայտարարել էր արտակարգ դրություն, որը տևելու է մինչև օգոստոսի 2-ը:
Ղարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունը գտնվում է Ուզբեկստանի հյուսիս-արևմուտքում և համարվում երկրի ամենամեծ շրջանը՝ զբաղեցնելով նրա տարածքի մոտ 40 տոկոսը։ 1990-ականներին ստորագրվել է համաձայնագիր, որով այն ինքնիշխան հանրապետության կարգավիճակով մուտք է գործել Ուզբեկստանի կազմ՝ հետագայում հանրաքվեի հիման վրա դուրս գալու իրավունքով:
Ուրբաթ մարդկանց խումբը փորձել էր գրավել ինքնավարության մայրաքաղաք Նուկուսում պետական մարմինները. նրանց դժգոհությունն առաջացրել էր նախագահ Միրզիյոևի սահմանադրական բարեփոխումների առաջարկը: Իրավապահները վճռականորեն ճնշել են անօրինական գործողությունները: Հաջորդ օրը Շավքաթ Միրզիյոևը հայտարարել էր, որ որոշել է չփոփոխել սահմանադրությունը Ղարակալպակստանի կարգավիճակի վերաբերյալ։
11:45
11:33
11:14
10:47
10:35
10:16
10:02
16:34
16:09
15:45
15:27
15:03
14:52
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34