Արցախի Հանրապետության Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը ահազանգում է ու նաև հրավիրում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուշադրությունը՝ Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից, այժմ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։ «Շուշիի հուշարձանների մեջ առանձնակի հետաքրություն է ներկայացնում Վերին թաղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ Ժամ եկեղեցին: Կանաչ Ժամ է (կանաչ եկեղեցի) կոչվել այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբեթը եղել է կանաչ գույնի: Եկեղեցու զանգակատան մուտքի վերնամասում առկա է կառուցման տարեթվի մասին արձանագրություն . «Բաբայան Ստեփանոս Հովհաննես: Վախճանված Մկրտիչ եղբոր հիշատակին, 1847»: Վերջերս սոցիալական ցանցերի օգտատեր ոմն Էլնուր Ալլահվերդիևը վերադարձել է Կանաչ ժամ եկեղեցին ռուսականացնելու անշնորհակալ գործին: Հարկ է նշել, որ եկեղեցու ռուսականացման տենդը Ադրբեջանում նոր երևույթ չէ: Ժամանակին Ֆուադ Ախունդովն էր անհիմն կերպով այն համարում «ռուս ուղղափառների»: 1960-ականների կեսերին Բաքվում որոշվեց քшնդել քաղաքի հայկական մասը ՝ ադրբեջանցի վերաբնակիչների համար «բնակելի տարածքը» ընդլայնելու և իհարկե Շուշիի հայկական հետքերը վերшցնելnւ համար: Այդ ընթացքում քшնդվել են հայկական երեք՝ և պահպանված ռուսական մեկ եկեղեցիները, nչնչшցվել մի քանի հայկական գերեզմшնшտներ ՝ գեղեցիկ խաչքարերով և հnւշшրձшններով: «Կանաչ ժամ» եկեղեցին, որը Ֆուադ Ախունդովը անհիմն համարում է «ռուս ուղղափառների», վերածվել է պատկերասրահի: Իսկ որն է Հովհաննես Մկրտիչ եկեղեցու նախապատմությունը: Պահպանվել է վկայություն, համաձայն որի, 1840թ. իշխանությունների հատուկ կարգադրությամբ, ապագա Վերին Թաղ են տեղափոխվել Ներքին Թաղի մահմեդական միջավայրում ապրող բոլոր հայերը 56 ընտանիք (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2), ովքեր Ներքին Թաղում ունեին քարաշեն, փայտյա ծածկով Սուրբ Աստվածածին եկեղեցին, ինչը խոսում է թաղամասում հայերի ծանրակշիռ թվակազմի մասին): Փաստաթղթում ասվում է, որ մահմեդականների կողմից հայերը ճնշումների էին ենթարկվում, ինչը հանգեցրել է վերջիններիս վերաբնակեցմանը (ՀԱԱ Арм. Ֆ. 56. ց. 1.. գ 2199. թ.1 -2): Այդ նույն փաստաթղթից պարզ է դառնում, որ Վերին Թաղ տեղափոխվելուց հետո, նոր տեղում կառուցվել է փայտաշեն մատուռ, որը պահպանվել է մինչև 1848թ, երբ նրա տեղում կառուցվել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ քարաշեն եկեղեցին: Հետաքրքիրն այն է, որ երկար ժամանակ այդ եկեղեցին կոչվում էր Վերին Թաղի Սուրբ Աստվածածնի եկեղեցի: Քաղաքի ստորին մասում, մոտովորապես այժմյան ծածկած շուկայի տեղում էր գտնվում ռուսական դասական ճարտարապետական մոտիվներով կառուցված բյուզանդածես ուղղափառ եկեղեցի, ռուսական պաշտոնյաների և կայազորի համար, որը դժբախտաբար չի պահպանվել: Դրան կանդրադառնանք առանձին: Ինչ վերաբերվում է Էլնուրի մտքի ճամարտակմանը ուղղափառ եկեղեցուն հարիր գմբեթի վերաբերյալ, ապա դա ընդամենը ժամանակի ճարտարապետական ոճի ազդեցության հետևանք էր, որը սակայն չի պահպանվել, երբ արցախյան առաջին պատերազմի ժամանակ ավերված եկեղեցին հետագայում վերականգնվել է: Կարող է վաղն էլ Էլնուրը Դադիվանքի ռուսականացման փորձով ներկայանա, ի՞նչ իմանաս»,- նշում են Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01